10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Այդքան շուտ մոռացվե՞ց Ֆլորա Մարտիրոսյանը. 1 տարի անց /վիդեո, ֆոտո/

Մեկ տարի առաջ մահացավ անվանի երգչեւհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Այսօր նոյեմբերի 20-ին նրա շիրիմին այցելության էին եկել երկրպագուները, հարազատները: Նրանք լռելյայն մոմ վառեցին, սիրելի Ֆլորայի երգերի տակ ոգեկոչելով երգչուհու հիշատակը:

Իսկ Ֆլորան իր գեղեցիկ քարե ժպիտով բոլորին էր կարծես ողջունում եւ հիշեցնում, որ ինքը կա, կլինի … 

Թերեւս նկատենք, որ հարազատներից եւ մի քանի երկրպագուներից բացի՝ արարողությանը մարդ չկար: Արդյո՞ք այդքան շուտ մոռացվեց Ֆլորա Մարտիրոսյանը: Խորհելու տեղ իրոք որ ունենք:

Շատ կիսատ ծրագրեր ուներ անվանի երգչուհին 2007 թ. հիմնեց “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների՝ “Այլեւս երբեք” կարգախոսով։

2011 նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը եւշատ ուրիշներ։

Նշենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ֆլորա Մարտիրոսյանը մտադիր էր ողջ աշխարհով մեկ համերգներ կազմակերպել:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ