27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրկին արտահե՞րթ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ ԱԺ-ի չորս խմբակցությունները կենսաթաշակային կուտակային պարտադիր համակարգի հետ կապված ևս մեկ արտահերթ նիստ նախաձեռնելու առաջարկ կանեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը: ՛՛Շատ հարավոր է, կախված է շարժման ուժգնությունից՛՛,-նշեց Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ևս ասուլիսում չբացառեց արտահերթ նիստ հրավիրելը:  Նրա խոսքով՝ այն, որ ՀՀԿ-ականները տապալեցին նիստը, արհամարհական վերաբերմունք ցուցաբերեցին ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների նախաձեռնության նկատմամբ, արհամարահանք է հենց նրանց նկատմամբ, ում կողմից գործուղվել են Ազգային ժողով:

՛՛Բոլորի կողմից պետք է քննարկվի ու օրենքով սահմանված հնարավորությունը պետք է օգտագործվի: Սակայն վախենում եմ ոչի հանդիպենք՛՛,-ասաց ԲՀԿ խոսնակը՝ նկատի ունենալով, որ ՀՀԿ-ը նորից կարող է տապալել արտահերթը: 

Ինչու նախկինում ԲՀԿ-ը չէր քննադատում այս համակարգը, Ուրիխանյանը պատասխանեց, որ ինքը մեկ տարի առաջ էլ անդրադարձել է այս խնդրին: ՛՛Այսօր չէ, որ խնդիրը ԲՀԿ-ի  կողմից բարձրաձայնվում է՛՛: 

Նկատենք, կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը սկսվել է 2010թ.՝ նախատեսելով, որ 2014թ. պետք է անցում կատարվի պարտադիր կուտակային համակարգին:

Այդ ժամանակ ԲՀԿ-ն ոչ միայն կոալիցիայի մաս էր, այլև ստանձնել էր սոցիալական ոլորտի քաղաքականության իրակացման կոալիցիոն քվոտան, այսինքն՝ լիարժեք պատասխա­նատվություն էր կրում գործադիրի քաղաքական կուրսի համար:  2010 թ.-ի դեկտեմբերին կոնսաթոշակային բարեփոխումների մայր փաթեթին  ԲՀԿ-ն կողմ է քվեարկել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ