02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2013

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման վերաբերյալ

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։  Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է […]

Պառավաքարը փակ է. գոբելենի ուսուցչուհին ուզում է Երեւանում աման լվացող աշխատի /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղ հասնելը բավականին դժվար է: Գործող միակ ճանապարհը մեղմ ասած` դժվարանցանելի է: Վերջերս հակառակորդի կրակոցների արդյունքում մարդ սպանվեց, այդ պատճառով էլ Պառավաքարով անցնող ճանապարհը, որը ավելի բարեկարգ էր և կարճ դեռ փակ է: “Հենց լսում ենք, որ ճանապարհը փակվելա, արդեն ուզում ենք մեր ուսանողների համար փակած պահածո, կամ ուրիշ մի բան […]

՛՛Բարսելոնան՛՛ մնաց առանց դարպասապահի

Կատալոնական ՛՛Բարսելոնայի՛՛ դարպասապահ Վիկտոր Վալդեսը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի ընկերական հանդիպման ժամանակ: Իսպանացիները երեկ հանդիպում են անցկացրել ՀԱՀ-ի ընտրանու դեմ: Դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ վնասել աջ ոտքը: Ընդ որում նա հարված չի ստացել ոտքին,այլ անհաջող շարժում է կատարել:Նախնական տվյալների համաձայն Վալդեսը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով, բայց այսօր բուժզննումից […]

Օմբուդսմենի խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին

 Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է ”Երևան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: Ըստ Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության` առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը  մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով […]

“Ժողովրդի տանձին չի … “

Facebook-յան օգտատեր Արտյոմ Խաչատրյանը իր հանրագրում անդրադարձել է այսօրվա ՀԱԿ համակարգողի ասուլիսին, որտեղ վերջինս խոսել է ”թավշյա հեղափոխության” մասին:  ”Զուրաբյան Լյովիկն էսօր էլի խոսել է հեղափոխությունից, այս անգամ` թավշյա: Նա ասել է, թե կոռուպցիա կա, ”Համատարած և համակարգված կոռուպցիա” վերտառությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել երկրում առկա համատարած կոռուպցիայի վերաբերյալ։ Թվարկել է բոլոր կոռուպցիոներներին, դժգոհել մնացած ամեն […]

ԲՀԿ-ը` կառավարության ինքնահրկիզման գաղափարից /վիդեո/

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դեմ է, որ կառավարությունը ինքնահրկիզվի, ինչն այսօր առաջարկեց ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը: ”Ես ողջունում եմ գեղարվեստական ձևակերպումը պարոն Զուրաբյանի, բաց ես կուզի, որ վերջ ի վերջո մենք քաղաքական դաշտում բարեփոխումներ իրականացնեինք: Բանը չհասներ, որ իրենք իրենց հրկիզեին”,-ասաց Ուրիխանյանը: Շարունակությունը` տեսանյութում:

Ֆրանսիայում թափառաշրջիկը սպանել է 90-ամյա տղամարդուն եւ կերել նրա լեզուն եւ սիրտը

Ֆրանսիայում ձերբակալել են երիտասարդ թափառաշրջիկ մի տղամարդու, ով սպանել է 90-ամյա մի տղամարդու, ապա կերել նրա սիրտն ու լեզուն` դրանք պատրաստելով լոբու հետ, տեղեկացնում է ֆրանսիական The Local-ը: Հանցագործը մտել է 90-ամյա ծերունու տուն, սպանել նրան, հանել լեզուն ու սիրտը, եփել, կերել, ապա այրել է տունը: Մահացածի որդին, ով մոտերքում է ապրում, տեսել է, որ […]

Աները ուզում է հասկանալ` ինչ է նշանակում ”ոչխարի պես բառաչել”

Հրաչյա Հարությունյանի հարազատները, ում մասնակցությամբ Ռուսաստանում ավտովթար էր տեղի ունեցել և 18 մարդ էր զոհվել, տեղյակ են, որ փորձաքննությունը հաստատել է նրա մեղավորությունը:  ” Վաղուց էր հաստատվել, Հրաչյա Հարությունյանն ասել է, որ այդ հարցում մեղավոր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա կնոջ հայրը` Վիկտոր Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանն էլ է խորհուրդ տվել այս […]

Գլխավոր դատախազի նոր խորհրդականը հասանելի է լինելու

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով: Քրիստինե Մելքոնյանը “Հանրային” հեռուսաընկերության “Առաջին լրատվականի” լրագրող-հաղորդավարներից է: Henaran.am-ի հետ զրույցում Քրիստինե Մելքոնյանն ասաց, որ հեռուստադիտողները կշարունակեն իրեն տեսնել եթերում. “Հայացողական պաշտոն է խորհրդականի գործը, ուստի եւ օրենքը թույլ է տալիս համատեղելու”,-ասաց Ք. Մելքոնյանը, ով համոզված է, որ կհասցնի աշխատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի