07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գլխավոր դատախազի նոր խորհրդականը հասանելի է լինելու

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով: Քրիստինե Մելքոնյանը “Հանրային” հեռուսաընկերության “Առաջին լրատվականի” լրագրող-հաղորդավարներից է:

Henaran.am-ի հետ զրույցում Քրիստինե Մելքոնյանն ասաց, որ հեռուստադիտողները կշարունակեն իրեն տեսնել եթերում. “Հայացողական պաշտոն է խորհրդականի գործը, ուստի եւ օրենքը թույլ է տալիս համատեղելու”,-ասաց Ք. Մելքոնյանը, ով համոզված է, որ կհասցնի աշխատել երկու ոլորտում էլ եւ հասանելի կլինի իր գործընկերների համար:

“Բնականաբար բաց եմ աշխատելու լրատվամիջոցների հետ: Բայց այդ բացն ու թափանցիկը լինելու է օրենքի շրջանակներում: Այնպես որ կաշխատենք ու ժամանակը ցույց կտա”,-ասաց գլխավոր դատախազի նոր խորհրդականը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ