28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

“Ժողովրդի տանձին չի … “

Facebook-յան օգտատեր Արտյոմ Խաչատրյանը իր հանրագրում անդրադարձել է այսօրվա ՀԱԿ համակարգողի ասուլիսին, որտեղ վերջինս խոսել է ”թավշյա հեղափոխության” մասին: 

Զուրաբյան Լյովիկն էսօր էլի խոսել է հեղափոխությունից, այս անգամ` թավշյա: Նա ասել է, թե կոռուպցիա կա, ”Համատարած և համակարգված կոռուպցիա” վերտառությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել երկրում առկա համատարած կոռուպցիայի վերաբերյալ։ Թվարկել է բոլոր կոռուպցիոներներին, դժգոհել մնացած ամեն ինչից: Եվ որոշել է սահմանադրականության սահմաններից դուրս չգալով՝ հեռացնել իշխանություններին: 

Թե՛ Զուրաբյան Լյովիկը, թե՛ մյուս բոլոր ընդդիմադիրները հիմնականում ճիշտ են խոսում երկրում առկա խնդիրների մասին: Սակայն նրանց գործն առաջ չի գնում, իսկ թե ինչու առաջ չի գնում` նրանք չեն հասկանում: Սակայն պատճառն այնքան պարզ է, որ չհասկանալը  դժվար է: Իսկ բնակչությունը ենթագիտակցության և գիտակցության մակարդակով հասկանում է ամեն ինչ, և դա է Զուրաբյան Լյովիկի և մյուսների ձախողումների պատճառը:

Ո՞րն է հանրության գիտակցության մեջ արմատավորված մտայնությունը: Այն, որ բոլորը հասկանում են հետևյալը.  երկրում կոռուպցիան և անարդարությունն այսօրվա իշխանության գործը չէ, երկրի ֆեոդալացումն այսօրվա գործող ռեժիմի արդյունքը չէ, այս ամենը ՀՀ անկախացման արդյունքն է, որի երեք նախագահների օրոք էլ բարգավաճել են թե՛ երկրապահներն իրենց անզուգական առաջնորդների, որոնցից ոմանց հետ էլ էր մեծ հույսեր կապում Զուրաբյան Լյովիկը 2008-ի փետրվարին, թե՛ մյուս բոլոր հակապետական տարրերը, առանց որոնց թե՛ Զուրաբյան Լյովիկի, թե՛ այսօրվա իշխանության կյանքն իմաստազրկվում է:

Իսկ ժողովուրդն էլ իմաստություն ունի, և նա կարծում և վստահ է, որ իր, մեղմ ասած, տանձին չի, թե ում է պատկանում շաքարավազի ներմուծման մենաշնորհը` Զուրաբյան Լյովիկի նախընտրած օլիգարխի՞ն, թե՞ նախագահ Սարգսյանի ճտերից մեկին: Զուրաբյան Լյովիկը չի ասում հանրությանը, թե եթե իրենք այդքան լավն են, ինչու իրենց իշխանության օրոք հիմնվեցին երկրի բոլոր այլանդակությունները, և չի ասում, թե ինչպես են նրանք գիշատչից դառնալու խոտակեր, եթե գան իշխանության:

Իսկ ամենակարևորն այն է, որ Զուրաբյան Լյովիկը դեռ չի հասկացել կամ չի ուզում ընդունել, որ Հայաստանը երբեք նորմալ երկիր չի դառնա, իսկ ժողովուրդը դա ստույգ գիտի, դրա համար էլ տոտալ անտարբերություն է ցուցաբերում իր երկրի հանդեպ, և ամենքը փորձում են փրկվել ինքնուրույն` մեկն ընտրելով արտագաղթի ժանապարհը, մյուսը` դառնալով ինչ-որ մի ազդեցիկ մեկի ծառան, երրորդը` դառնալով ինչ-որ մի ազդեցիկ մեկը, չորրորդը` դիմելով օրինազանցության: 

Դե հիմա գնա ու այսպիսի պայմաններում հեղափոխություն արա: Իհարկե, այն չի հաջողվի, քանի որ այն պետք է միայն Զուրաբյան Լյովիկին, նրա պապաներին և մյուս ականավոր ընդդիմադիրներին: Բա արժե՞ սրանց լուրջ ընդունել, սրանց ընդհանրապես բանի տեղ դնել: Պետք է և արժե, որ ազգովի վրդովվենք, որ լյովիկատիպ անձինք վեր են ընկել Ազգային ժողովում, իրենց լավ են զգում, օգտվում են կոռումպացված երկրի բոլոր բարիքներից, և այդ ամենը` մեր հաշվին… ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ