07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Օմբուդսմենի խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին

 Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է ”Երևան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին:

Ըստ Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության` առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը  մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ:  

Պաշտպանը հետևողական է լինելու, որպեսզի  հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար  կայցելեն նրան:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ