27 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պառավաքարը փակ է. գոբելենի ուսուցչուհին ուզում է Երեւանում աման լվացող աշխատի /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղ հասնելը բավականին դժվար է: Գործող միակ ճանապարհը մեղմ ասած` դժվարանցանելի է: Վերջերս հակառակորդի կրակոցների արդյունքում մարդ սպանվեց, այդ պատճառով էլ Պառավաքարով անցնող ճանապարհը, որը ավելի բարեկարգ էր և կարճ դեռ փակ է:

“Հենց լսում ենք, որ ճանապարհը փակվելա, արդեն ուզում ենք մեր ուսանողների համար փակած պահածո, կամ ուրիշ մի բան տանենք` հնար չկա արդեն: Առաջ գոնե Պառավաքարի ճամփեն կար, հիմա Ծակքարովա ու լրիվ քարքարոտ ճամփա, գռունտ, ճամփա չի է` հող,-ասաց գյուղի գոբելենի և նկարչության ուսուցչուհի  Արև Քալանթարյանը:- Ավելի լավա գնամ Երևան ինչ-որ ռեստորանում ամաններ լվանամ, քան թե մնամ ստեղ: Կարողա կարենամ էտպես իմ երեխաներին ավելի լավ պահեմ”:

Արև Քալանթարյանը երկու ուսանող դուստրերի ապագան “այս երկրում չի տեսնում”.

“Էլ դիմանալ չի լինի. ամեն օր ականջներումս կրակոցի ձեննա: Երեխաների համար էլ արդեն սովորական է դարձել”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ