02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2013

Այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայտնի է դարձել մեր հավաքկանների առաջին տուրի մրցակիցների անունները: 1-ին տուրում տղամարդկանց մեր հավաքկանը ուժերը չափելու է Բուլղարիայի հավաքականի հետ:Այսօր մեր կանանց հավաքականի մրցակիցն է լինելու Խորվաթիայի հավաքականը: Երկու դեպքում էլ մեր հավաքականը համարվում է ֆավորիտ եւ պետք է առաջին իսկ տուրում […]

ՀՅԴ-ը ուրախ է Զաքարյանի համար

Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն այսօր հանդիպել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քանի որ շատ լավ ճանաչում են Իշխան Զաքարյանին, նրան հարցեր չեն ուղղել, լսել են նրա մոտեցումները: ”Մենք Իշխան Զաքարյանին ճանաչում ենք, հատուկ հանդիպման կարիք չկար, բայց քանի որ արարողակարգը պահանջում […]

ԲՀԿ-ն մեկ առ մեկ նկարելու է Հանրապետականի կողմնակիցներին.սպառնում են արարատցիներին

Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուների նախընտրական քարոզչության վերջին օրն է: Հիշեցնենք, որ կիրակի` նոյեմբերի  10-ին արարատցիները քաղաքապետ են ընտրելու: Թեկնածուները երկուսն են` ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանը եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանը: Երկու թեկնածուներն էլ իրենց վերջին հանրահավաքը անելու են քաղաքի հրապարակում: Ըստ […]

Սնոուդենն աշխատանք է գտել

Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, աշխատանք է գտել, փոխանցում է ria.ru-ն: Խոսքը խոշոր ընկերության մասին է, որի անունը չի հրապարակվում: Սնոուդենի ներկայացուցիչ Կուչերենան ասել է, որ Էդվարդն աշխատանքի է գնում նոյեմբերի 1-ից, և ամեն ինչ լավ է:

Շանթից ամեն ինչ սպասելի էր…Մանուչարյանը նախապես հանդիպել է

՛՛Կարելի է հազար ու մի բան ասել, այստեղ ամեն մեկն ասում է այն, ինչ ինքը կարողանում է տեսնել, իսկ ի՞նչ է ուզում տեսնել մարդը, տեսնում են, որ ծայրահեղ քայլ է, սակայն հեղափոխություն անելու նորագույն ուրիշ քայլ էլ դեռ մտածված չի, ես չեմ ընդունում այդ հայացքները՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ի […]

Շանթին սխալ են ներկայացնում, որ գիժ է պիտի տանեն հիվանդանոց. մանրամասներ Շանթ Հարությունյանի անցյալից

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ  Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Շանթ Հարությունյանի ու իր` կիսած հայացքների, միաժամանակյա բանտարկության օրերի մասին: “Շանթին շատ սխալ են ներկայացնում լրատվամիջոցները, որ գիժ է`  պիտի տանեն հիվանդանոց, նման բան չկա: Շանթը այն ժամանակ չորս հոգանող խցում էր գտնվում և նրան անընդհատ սադրում էին, մեզ  չէին թողնում անգամ շփվենք իրար […]

Համանախագահները հանդիպումից մեծ սպասելիքներ չունեն. քաղաքագետ

Առաջիկայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը երկու տարվա ընդմիջումից հետո կարելի է որակել իբրեւ բանակցային գործընթացի շարունակություն` նախագահների մակարդակով: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Հանդիպումը նախատեսվում էր այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, սակայն Ադրբեջանի նախագահի խնդրանքով այն հետաձգվեց, քանի որ վերջինը պատրաստվում […]

Շանթ Հարությունյանը դեռ փետրվարից էր որոշել /վիդեո/

”Կարևորը պայքարն է, այդ պայքարի ճանապարհին ամեն մեկն իր ձևն ու իր նպատակն է ընտրում, կարող ենք համաձայնվել կամ չհամաձայնվել”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով Շանթ Հարությունյանի հեղափոխությունից, ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Պատգամավորը կարծում է, որ ավելի վատ է լճանալն ու ոչինչ չանելը: Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ դեռ փետրվարին է Շանթ Հարությունյանը հայտարարել, որ […]

Վարդան Պետրոսյանն ի վիճակի չէ մասնակցելու քննչական գործողությունների

“Սթրես” կենտրոնում բուժում ստացող դերասան Վարդան Պետրոսյանը, ըստ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի, հոգեմետ դեղերի ազդեցության տակ է եւ չի կարող մասնակցել որեւէ քննչական գործողություն: Նոյեմբերի 9-ին լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը եւ պետք է որոշում կայացվի խափանման միջոցի մասին: Ինչպես ավելի վաղ Henaran.am-ին տեղեկացրել էր Նիկոլայ Բաղդասարյանը, ինքը բողոքարկել էր ձերբակալման որոշումը եւ վաղը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի