02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շանթին սխալ են ներկայացնում, որ գիժ է պիտի տանեն հիվանդանոց. մանրամասներ Շանթ Հարությունյանի անցյալից

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ  Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Շանթ Հարությունյանի ու իր` կիսած հայացքների, միաժամանակյա բանտարկության օրերի մասին:

“Շանթին շատ սխալ են ներկայացնում լրատվամիջոցները, որ գիժ է`  պիտի տանեն հիվանդանոց, նման բան չկա: Շանթը այն ժամանակ չորս հոգանող խցում էր գտնվում և նրան անընդհատ սադրում էին, մեզ  չէին թողնում անգամ շփվենք իրար հետ, մենք հարևան խցերում էինք և իրար հետ խոսում  էինք միայն գոռալով: Մենք ընդհանրապես ճաշից հրաժարվում էինք, քանի որ կարող էին մեզ թունավորել”-հիշեց նախկին քաղբանտարկյալը:

Հացպանյանը ողջունում է Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձը և նկատում, որ այս անգամ ևս Շանթը ենթարկվել է սադրանքի.”Շանթը ինքը իր էությամբ չափազանց ազնիվ անձնավորություն է և չի կարող անարդարությունը հանդուրժել: Դա Հարությունյանների գերդաստանի ողնաշարն  է: Ես չգիտեմ հայկական քաղաքական դաշտում այդ աստիճանի վերլուծական միտք ունեցող մարդը, ինչպիսին է Շանթ Հարությունյանը ոնց կարող էր ապազգային քայլ անել”,-նկատեց Հացպանյանը:

Հասարակական քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը չի ողջունում Շանթ Հարությունյանի արարքը, սակայն գնահատում է նրան որպես անձի. “Շանթ Հարությունյանը էմոցիոնալ պայքարի կողմնակից է: Դրա մասին բոլոր նրան ճանաչողները գիտեն դեռ 1988-ից: Շանթը բավականին խորը գիտելիքներով, բավականի կայուն և հարգանքի արժանի քաղաքական գործիչ է: Սակայն այս ճանապարհով հեղափոխության գնալ չէր կարելի: Սիրողական մակարդակով քաղաքականությամբ զբաղվել չի կարելի: Չի կարելի մտնել համակիր մարդկանց արյան բեռի տակ”,-կարծում է Արշակ Սադոյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ