21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ը ուրախ է Զաքարյանի համար

Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն այսօր հանդիպել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քանի որ շատ լավ ճանաչում են Իշխան Զաքարյանին, նրան հարցեր չեն ուղղել, լսել են նրա մոտեցումները: ”Մենք Իշխան Զաքարյանին ճանաչում ենք, հատուկ հանդիպման կարիք չկար, բայց քանի որ արարողակարգը պահանջում էր՝ հանդիպեցինք: Մենք ասացինք, որ ուրախ ենք իր համար, որ նախագահը նորից վստահել է իրեն այդ գործը”,-ասաց Վարդանյանը: Նա շեշտեց, որ քաղաքական մեծամասնությունն աշխատելու հնարավորություն Զաքարյանին միաձայն տալու է:

Իսկ հարցին, թե ինչու նախագահի հայտնի քննադատականից հետո նա կրկին որոշեց առաջարկել Իշխան Զաքարյանի թեկնածությունը, Վարդանյանը պատասխանեց. ”Այդ հարցը պետք է տալ հանրապետության նախագահին, քաղաքական մեծամասնությանը, որովհետև իրենք են կայացնում որոշումը”:

Խմբակցությանը քարտուղարը հավելեց, որ երկուշաբթի խմբակցության նիստ կհրավիրեն և կկայացնեն վերջնական որոշում՝ ինչպես են քվեարկելու Զաքարյանի թեկնածությանը:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ