02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շանթից ամեն ինչ սպասելի էր…Մանուչարյանը նախապես հանդիպել է

՛՛Կարելի է հազար ու մի բան ասել, այստեղ ամեն մեկն ասում է այն, ինչ ինքը կարողանում է տեսնել, իսկ ի՞նչ է ուզում տեսնել մարդը, տեսնում են, որ ծայրահեղ քայլ է, սակայն հեղափոխություն անելու նորագույն ուրիշ քայլ էլ դեռ մտածված չի, ես չեմ ընդունում այդ հայացքները՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում Շանթ Հարությունյանի հեղափոխությանն, այն տեսակետներին, որ դա կարծես թե ցուցադրություն էր:

Հարցին, թե նախապես հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ, նա դրական պատասխան տվեց. ՛՛Քանի որ Շանթից ամեն ինչ սպասելի է, պետք է տեսնեի, ասեի՝ ինչ ես անելու…հանդիպեցի, հերթական մեր կռիվն արեցինք ու բաժանվեցինք, բայց ես չգիտեի՝ ինչ քայլեր է անելու՛՛:

Իսկ այն մեկնաբանությունները, որ Շանթ Հարությունյանին այս հեղափոխության համար դրսից են հրահրել՝ պատժելու Հայաստանին Մաքսային միության օգտին ընտրություն կատարելու համար, ապա Մանուչարյանը շեշտեց, որ այս դեպքում դա պետք է բացառել: ՛՛Ոչ ոք չի կարող բացառել, որ որևէ մեկին, այդ թվում նաև ինձ կարող են ինչ-որ բանի դրդել, նա այդպիսի պահվածք դրսևորելու հազար ու մի պատճառ ուներ, մեր երկրում դրդելու տարբերականեր շատ են եղել ներսից ու դրսից, բայց ես առաջարկում եմ բացառել, քանի որ Շանթի գործողությունը կախված է կյանքի իրականության հետ: Մենք բացառենք ու խորամանկություն չփնտրենք այստեղ՛՛,-եզրափակեց նա:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ