19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն մեկ առ մեկ նկարելու է Հանրապետականի կողմնակիցներին.սպառնում են արարատցիներին

Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուների նախընտրական քարոզչության վերջին օրն է:

Հիշեցնենք, որ կիրակի` նոյեմբերի  10-ին արարատցիները քաղաքապետ են ընտրելու: Թեկնածուները երկուսն են` ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանը եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանը:

Երկու թեկնածուներն էլ իրենց վերջին հանրահավաքը անելու են քաղաքի հրապարակում: Ըստ տեղեկությունների ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես մասնակցելու է իր թիմակցի հանրահավաքին:Մեր տեղեկություններով, սակայն, ԲՀԿ թեկնածուին քաղաքապետարանը չի հատկացրել հրապարակի տարածքը:

Ինչպես փոխանցում են Henaran.am-ի աղբյուրները, սակայն թեկնածուները հույսները չեն դրել դեմքերի եւ անձերի վրա: Նրանք մտադիր են ընտրողի սիրտը գրավել նյութական արժեքներով եւ երկու թեկնածուներն էլ այժմ ցուցակներն են ճշգրտում:

Ի դեպ, “Արարատցեմենտ” գործարանի բոլոր աշխատակիցները զգուցավել են, որ չմանսկացեն ՀՀԿական թեկնածուի հավաքին: “Եվ նաեւ ձեր բարեկամ-հարազատները չփորձեն երեւալ. մեկ առ մեկ մասնակիցների դեմքերը նկարվելու են”,-հրահանգել են աշխատակիցներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ