05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Համանախագահները հանդիպումից մեծ սպասելիքներ չունեն. քաղաքագետ

Առաջիկայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը երկու տարվա ընդմիջումից հետո կարելի է որակել իբրեւ բանակցային գործընթացի շարունակություն` նախագահների մակարդակով: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Հանդիպումը նախատեսվում էր այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, սակայն Ադրբեջանի նախագահի խնդրանքով այն հետաձգվեց, քանի որ վերջինը պատրաստվում էր ընտրությունների:

“Հավանական է, որ այդ հանդիպումը տեղի ունենա մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը: Կարծիքներ կային, որ այն հենց Վիլնյուսում տեղի կունենա, բայց հաշվի առնելով Ռուսաստան-Եվրամիություն զգայուն հարաբերությունները` որոշում է կայացվել այլ տեղում անցկացնել: Շուտով մենք կիմանանք` որտեղ”,- ասաց քաղաքագետը:

Բանախոսի խոսքով` մեծ սպասելիքներ Մինսկի խմբի համանախագահները չունեն այդ հանդիպումից, սակայն գլխավորը երկու տարվա ընդմիջումից հետո հանդիպման կայացումն է:

“Հայկական կողմին ֆորմատը պահելը եւ բանակցային գործընթացը շարունակելը ձենտու է, եւ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը գուցե ամենաօպտիմալ տարբերակն է, որ կարող էր լինել”,- ասաց Ս. Մինասյանը` նշելով, որ հանդիպման գլխավոր նպատակը ինչ-որ փաստաթուղթ ստանալը չէ, քանի որ կողմերի մոտեցումը լրիվ հակառակ է: Սակայն նախագահները երեւի թե կփորձեն պարզել, թե ինչ է հնարավոր եւ ինչ հնարավոր չէ:

Խոսելով Մինսկի խմբի համանախագահների չեզոք մոտեցումից հարցին` քաղաքագետը նշեց, որ կան դիվանագիտական էթիկայի ստանդարտներ, որոնք ստիպված են պահպանել համանախագահները:

“Հայկական կողմին ձեռնտու է Մինսկի խմբի ֆորմատի պահպանումը բանակցային գործընթացքում, իսկ դա պահպանելու առումով պետք է մաքսիմալիստական պահանջներ չունենանք”,- նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ