19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանն ի վիճակի չէ մասնակցելու քննչական գործողությունների

“Սթրես” կենտրոնում բուժում ստացող դերասան Վարդան Պետրոսյանը, ըստ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի, հոգեմետ դեղերի ազդեցության տակ է եւ չի կարող մասնակցել որեւէ քննչական գործողություն: Նոյեմբերի 9-ին լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը եւ պետք է որոշում կայացվի խափանման միջոցի մասին:

Ինչպես ավելի վաղ Henaran.am-ին տեղեկացրել էր Նիկոլայ Բաղդասարյանը, ինքը բողոքարկել էր ձերբակալման որոշումը եւ վաղը պիտի պատասխան ստանա:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի արդյունքում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ “ՎԱԶ 2121” մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Մահացել էին հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները:  ՀՀ քրեկան օրենսգրքի  242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ հատկանիշներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ