02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2013

Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը կարող է գլխպավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը: Դա տեղի կունենա այն դեպքում, երբ Ֆրանսիայի հավաքականը չկարողանա հայտնվել աշխարհի առաջնությունում: Նշենք, որ աշխարհի առաջնությունում հայտնվելու համար Ֆրանսիան պետք է հաղթահարի ուկրաինացիների արգելքը: Այդ ժամանակ ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կլքի հավաքականը, իսկ նրա փոխարեն հավաքականը կարող է գլխավորել […]

ՀԱԿ-ը Իշխան Զաքարյանի հետ եղանակից է խոսել /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը հանդիպեց նաև ՀԱԿ խմբակցության հետ: Նիստից հետո նա դուրս եկավ Լևոն Զուրաբյանի հետ ու աշխատասենյակի դիմաց մոտ երկու րոպօե զրուցեց: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ինքը բացասաբար է տրամադրված, սակայն խնդիրը կոնկրչետ անձը չէ, այլ այն քաղաքակլան թիմը, որ ներկայացնում է Իշխան Զաքարյանը: […]

ՎՊ-ի բացահայտումները հրապարակվել են Սերժ Սարգսյանի իմացությամբ. Փոստանջյան

”Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանին ենթակա անձնավորություն է և շարունակելու է իր ծառայությունը մատուցել Սերժ Սարգսյանին”,-այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:   Փոստանջյանի խոսքով` ՎՊ-ի աղմկահարույց բացահայտումները իրականում չէին կարող արվել առանց Սերժ Սարգսյանի իմացության։ ”Ես համոզված եմ, որ այդ բացահայտումները, եթե արվեցին, արվել են […]

Մեղադրանք Արգիշտի Կիվիրյանին՝ սուտ մատնության համար /լրացված/ վիդեո/

Այսօր հատուկ քննչական ծառայություն՝ արդեն որպես մեղադրյալ հրավիրված քաղաքացիական ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ներկայացավ փաստաբանների՝ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հետ . ”Ես ծանուցագիր ստացել եմ երեկ ուշ երեկոյան, այսինքն` ժամանակ չկար, որ ես դիմեի իմ կոլեգաներին փաստաբաններին, որովհետև ամեն մեկն ունի իր անձնական գործերը և չէին հասցնի հավաքվել”: Ցուցմունք տալու է. ”Ես չեմ հրաժարվում […]

Ռուսաստանում ադրբեջանական շուկա է փակվել

Ռուսաստանի Տվեր քաղաքում դատական մարմինների որոշմամբ փակվել է քաղաքի ամենախոշոր շուկան, որը պատկանում է ադրբեջանցիներին, փոխանցում է haqqin.az-ը։ Պաշտոնական տվյալներով՝ շուկայի փակվելը կապված է սանիտարահամաճարակային իրավիճակի, օրենսդրության խախտումների հետ: Դատական մարմինները չեն կարողանում հանդիպել շուկայի սեփականատերերի հետ, քանի որ ծուկայի տնօրեն Լյաթիֆ Օսմանովն արագ արձակուրդ է մեկնել, իսկ շուկայի վարչական շենքի դուռը փակ է եղել։Շուկայում […]

Տգեղ է, տգեղ… Շարմազանովը՝ Փաշինյանին /վիդեո/

՛՛Ինձ համար առնվազն  տարօրինակ ու անընդունելի է, երբ որոշ ընդդիմադիր գործիչներ վախենալով կորցնել իրենց  ընդդիմադիր դիվիդենտները՝ համարձակություն չեն ունենում իրականությունը բարձրաձայն ասելու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանին, և վերջինս նրան պատմել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել է: […]

Ա. Աշոտյանն ու Վ. Սադովնիչին քննարկել են ՄՊՀ Երեւանի մասնաճյուղի բացման եզրափակիչ հարցերը

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր: Քննարկելով ապագա մասնաճյուղի կրթական և գիտական գործունեության հեռանկարները՝ կողմերն […]

Մառոզից բացի, բանակի համար շատ անողներ կան

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է “Զինվոր” համակարգող խորհրդի հիմնադիր Մարգարիտա Խաչատրյանի ասուլիսին: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հուշամեդալ տալը քննարկման առարկա էր դարձել ֆեսյբուքում: Մասնավորապես, Լեւոն Մութաֆյանը գրել էր, որ չի կարելի հրապարակներում քննադատել, իսկ կաբինետներում՝ քծնել: Մարգարիտա Խաչատրյանն էլ Henaran.am-ի հարցին ի պատասխան ասել է, որ ինքը ԱԺ նախագահի հետ […]

Փաշինյանը դիմել է ՀՔԾ պետին Վլադիմիր Գասպարյանի հարցով

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քննության առնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու տեղեկությունը:  Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով նաեւ գրության լուսանկարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի