02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2013

Էշթոն Քաթչերը ամուսնության առաջարկ է արել Միլա Կունիսին

Հոլիվուդյան հայտնի դերասան Էշթոն Քաթչերը որոշել է Դեմի Մուրի հետ ապահարզանից անմիջապես հետո ամուսնանալ: Նա ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին` Միլա Կունիսին: “Ապահարզանի երկար գործընթացները վատ էին անդրադառնում Էշթոնի եւ Միլայի հարաբերությունների վրա: Բարեբախտաբար, Դեմին ինքը որոշեց հանգիստ թողնել Էշթոնին: Ապահարզանից հետո Միլան ու Էշթոնը կամուսնանան ու երեխաներ կունենան”,- ասել է զույգի մտերիմներից մեկը:

“Պետք է ավարտին հասցնել Շանթի սկսած հեղափոխությունը” /վիդեո/

Ազատության հրապարակում կայացավ  ազատամարտիկների հերթական  համահավաքը: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի սկսած հեղափոխությունը պետք է ավարտին հասցնել: Նա նշեց, որ  կամ իշխանությունները պետք է ելք գտնեն երկրում տիրող “բեսպրեդելը” զսպելու համար կամ երիտասարդությունը կջնջի ամեն ինչ: “Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անունից կոչ եմ անում մեր քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ` թողնելով […]

Տգեղ երեխայի պատճառով ամուսինը բաժանվել է կնոջից

Չինացի տղամարդն ամուսնալուծվել է կնոջից, եւ նույնիսկ դատական հայց ներկայացրել նրա դեմ “ծայրահեղ տգեղ աղջիկ” լույս աշխարհ բերելու համար, փոխանցում է Irish Times-ը: Ջիան Ֆենգը կնոջը մեղադրում է անհավատարմության մեջ: Նա ավելի քան վստահ է, որ չի կարող լինել այդ տգեղ երեխայի հայրը: Երբ ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ երեխան իրենն է, Ֆենգի կինն […]

Իշխան Զաքարյանը նոր բացահայտումներ կանի՞

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը երկուշաբթի կհանդիպի Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Հարցին, թե բազմաթիվ քննադատություններից հետո ինչու նախագահ Սերժ Սարգսյանը կրկին որոշեց առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. ”Կապված ստուգումների հետ, յոթանասուն տոկոս, կպաշտոնավարի, թե ոչ, դա մամուլի մեկնաբանություններն էին, […]

Կասպշիկը ուշացել է ԵԱՀԿ դիտարկումից

Հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը հետաձգվել է, քանի որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Խրիստո Խրիստովը ճիշտ ժամանակին չեն եղել պայմանավորված վայրում, փոխանցում է apa.az-ը: Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են Անջես Կասպշիկի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորն ու Ժիրի Աբերլեն:

Կլիչկոների նվերը իրենց տարեց երկրպագուհուն

Ուկրաինացի հայտնի բռնցքամարտիկներ Վլադիմիր եւ Վիտալի Կլիչկոները ուրախացրել են իրենց երկրպագուհիներից մեկին: Վերջինս իր 106-ամյակի առթիվ յուրահատւկ նվեր է ստացել հանրահայտ եղբայրներից: Բռնցքամարտիկները Աննային 106-ամյակի առթիվ նվիրել են բռնցքամարտի ձեռնոցներ, որի վրա թողել էին իրենց ստորագրությունները: Հիշեցնենք, որ Կլիչկո եղբայրները իրենց ձեռքի տակ հիմա ունեն աշխարհի չեմպիոնի բոլոր հեղինակավոր գոտիները:

Խոզը՝ ՛՛Հանովերի 96-ի՛՛ երկրպագու

Գերմանական ՛՛Հանովերի՛՛ փողոցներից մեկում հայտնաբերվել է խոզ, որի վզին եղել է ՛՛Հանովերի՛՛ շարֆ, իսկ մարմնի վրա էլ գրված է եղել 96: Խոզին հայտնաբերել են ոստիկանները, որոնք նրան տեղափոխել կենդանիների համար նախատեսված վայր:Ենթադրվում է, որ այս քայլը կատարել են Բրաունշվեյգի ՛՛Այնտրախտի՛՛ երկրպագուները, սաքսոնական դերբիից առաջ: ՛՛Այնտրախտի՛՛ եւ  ՛՛Հանովերի՛՛ դերբին կկայանա նոյեմբերի 8-ին վերջին 37 տարվա մեջ […]

Գումար չունենալու պատճառով կինը ստիպված է եղել ծննդաբերել փողոցում /վիդեո/

Վլադիվոստոկում հիվանդանոցը հրաժարվել է ընդունել փաստաթղթեր եւ գումար չունեցող հղի կնոջը, ինչի պատճաքռով քիչ է մնացել կինը ծննդաբերի հենց հիվանդանոցի մուտքի մոտ, փոխանցում է Topnews.ru-ն: Ականատեսները զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել, որ հիվանդանոցի բակում կին է ծննդաբերում: Հիվանդանոցի անձնակազմը հրաժարվել է ընդունել հղի կնոջը, չնայած բազմաթիվ ականատեսների հորդորներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպել է հիվանդանոցի […]

Որ վնասվածքն ով է հասցրել, պետք է հետաքննությունը պարզի. Փաշինյան

‘’Ես հիմա գալիս եմ ԱԺ ընդհանուր բաժնից, որտեղ քիչ առաջ գրություն հասցեագրեցի ՀՀ ՀՔԾ պետին, և ակնկալելով, որ ՀՔԾ-ն օրենքով սահմանված կարգով քննություն կիրականացնի տվյալ հայտարարության շուրջ’’,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հահյտնեց, որ երեկ այցելել է ձերբակալվածների պահման վայր և հանդիպել ոչ միայն Շանթ Հարությունյանին, այլև Մաշտոցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված