28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տգեղ երեխայի պատճառով ամուսինը բաժանվել է կնոջից

Չինացի տղամարդն ամուսնալուծվել է կնոջից, եւ նույնիսկ դատական հայց ներկայացրել նրա դեմ “ծայրահեղ տգեղ աղջիկ” լույս աշխարհ բերելու համար, փոխանցում է Irish Times-ը:

Ջիան Ֆենգը կնոջը մեղադրում է անհավատարմության մեջ: Նա ավելի քան վստահ է, որ չի կարող լինել այդ տգեղ երեխայի հայրը:

Երբ ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ երեխան իրենն է, Ֆենգի կինն իր գաղտնիքը բացահայտել է՝ ասելով, որ մինչ իրենց հանդիպումը ինքը 100 հազար դոլար արժողությամբ կոսմետիկ վիրահատության է ենթարկվել Հարավային Կորեայում:

Ֆենգը նրա դեմ հայց է ներկայացրել՝ խաբեությամբ իրեն գեղեցիկ ներկայացնելու համար եւ  շահել է դատը: Դատավորը համաձայնել է Ֆենգի փաստարկի հետ եւ նրա նախկին կնոջը պարտավորեցրել 120 հազար դոլար վճարել:

Տղամարդը նշել է, որ իրենց ամուսնության հիմքում եղել է սերը, սակայն առաջին դստեր ծննդից անմիջապես հետո ամուսնական խնդիրներ են առաջացել: Տղամարդը նշել է, որ երեխան անհավատալի տգեղ էր՝ այն աստիճանի, որ սարսափեցնում էր իրեն: Տգեղ են նաեւ նրանց մյուս երեխաները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ