22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը Իշխան Զաքարյանի հետ եղանակից է խոսել /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը հանդիպեց նաև ՀԱԿ խմբակցության հետ: Նիստից հետո նա դուրս եկավ Լևոն Զուրաբյանի հետ ու աշխատասենյակի դիմաց մոտ երկու րոպօե զրուցեց:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ինքը բացասաբար է տրամադրված, սակայն խնդիրը կոնկրչետ անձը չէ, այլ այն քաղաքակլան թիմը, որ ներկայացնում է Իշխան Զաքարյանը: Նա նաև հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Հարցին, թե ինչ էին այդքան երկար խոսում, նա կատակով պատասխանեց. ”Եղանակից, քաղաքական անցուդարձից”:

Իսկ Լևոն Զուրաբյանը հակադարձեց Լյուդմիլա Սարգսյանին` նշելով, թե դեռ չեն ասի խմբակցությունն ինչպես է որոշել քվեարկել: ”Մենք տեսնում ենք, որ 2008-ի հաշվետվության մեջ կային քանակական, ընդհանրական գնահատականներ, որոնք թույլ էին տալիս հասկանալ, պետական բյուջեն թալանվում է: Մենք նկատել ենք նաև, որ այն բանից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանում օգտագործեց այդ թվերը ՎՊ տակտիկան մի քիչ փոխվեց՝ քանակական ընդհանրական գանհատականներից աշխատել են զերծ մնալ երևի այն պատճառով, որ ընդդիմության լեզուն երկար չլինի: Մենք սրա մասին իր հետ խոսեցինք, ճիշտ է` ստացանք հավաստիացումներ, որ նման բան չկա, որ առաջիկա հաշվետվությունների մեջ կներկայացվեն այնպիսի մոտեցումներ, որոնք կհերքեն մեր մտահոգությունը, բայց փաստը մնում է փաստ”,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ