21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎՊ-ի բացահայտումները հրապարակվել են Սերժ Սարգսյանի իմացությամբ. Փոստանջյան

”Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանին ենթակա անձնավորություն է և շարունակելու է իր ծառայությունը մատուցել Սերժ Սարգսյանին”,-այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:  

Փոստանջյանի խոսքով` ՎՊ-ի աղմկահարույց բացահայտումները իրականում չէին կարող արվել առանց Սերժ Սարգսյանի իմացության։ ”Ես համոզված եմ, որ այդ բացահայտումները, եթե արվեցին, արվել են և հետո հրապարակվել են Սերժ Սարգսյանի իմացությամբ և թույլտվությամբ, իսկ դրանից հետո և այն, ինչ հետո տեղի ունեցավ, նույնպես Սերժ Սարգսյանի ցանկությամբ, իմացությամբ ու թույլտվությամբ է։ Այսօր դրա վառ ապացույցն է այս մարդուն նորից առաջարկելը”,-ասաց նա։

Հարցին, թե, ի վերջո, որն է լինելու խմբակցության որոշումը, դեմ են արդյոք Իշխան Զաքարյանի թեկնածությանը, Փոստանջյանը պատասխանեց. ”Կարծում եմ` դեմ կամ կողմի խնդիրը հարուցված չէ, իհարկե, դեմ ենք, ով դեմ չի բռնազավթչին, ով դեմ չի հակահայկական իշխանությանը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ