19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մեղադրանք Արգիշտի Կիվիրյանին՝ սուտ մատնության համար /լրացված/ վիդեո/

Այսօր հատուկ քննչական ծառայություն՝ արդեն որպես մեղադրյալ հրավիրված քաղաքացիական ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ներկայացավ փաստաբանների՝ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հետ .

”Ես ծանուցագիր ստացել եմ երեկ ուշ երեկոյան, այսինքն` ժամանակ չկար, որ ես դիմեի իմ կոլեգաներին փաստաբաններին, որովհետև ամեն մեկն ունի իր անձնական գործերը և չէին հասցնի հավաքվել”:

Ցուցմունք տալու է. ”Ես չեմ հրաժարվում ցուցմունք տալուց, սակայն երբ զգում եմ, որ փոխանակ իրականացվի պատշաճ քննություն, փորձ է արվում գործ սարքել՝ այդ պարագայում ես ինքս եմ ընտրում իմ պաշտպանական տակտիկան, թե ինչպիսին այն կլինի”:

Նա նշեց, որ նախորդ ծանուցագրերում մեղադրյալ բառը նշված չի եղել և հարցին, թե ինչ հիմքով մեղադրանք կարող է իրեն առաջադրվել պատասխանեց.”Մեղադրանքին կծանոթանամ վերև բարձրանալուց հետո միայն: Այս պահի դրությամբ կանխագուշակել , թե ինչպես կընթանա ամեն բան… հիմա կարողա Քենեդիուն սպանելու մեղադրանք էլ առաջադրվի, ինչ իմանամ”:

ժամը 17.30

Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետով՝ հանցագործության մասին սուտ մատնության համար. Արգիշտի Կիվիրյանը նշել էր, որ ոստիկանն իր նկատմամբ բռնություն է կիրառել: Սա ՀՔԾ-ն դիտել է որպես սուտ մատնություն: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ