17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տգեղ է, տգեղ… Շարմազանովը՝ Փաշինյանին /վիդեո/

՛՛Ինձ համար առնվազն  տարօրինակ ու անընդունելի է, երբ որոշ ընդդիմադիր գործիչներ վախենալով կորցնել իրենց  ընդդիմադիր դիվիդենտները՝ համարձակություն չեն ունենում իրականությունը բարձրաձայն ասելու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանին, և վերջինս նրան պատմել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել է:

՛՛Իրականությունն այն է, որ պետք է յուրաքանչյուր ժողովրդավարական  երկրում յուրաքանչյուր նորմալ քաղաքական գործիչ կամ քաղաքացի դատապարտի փայտերով, ձողերով, բռնության կոչերով երթի իրականացումը՝ անկախ  նրանից, թե ինչ նպատակ դա ունի, որովհետև դա օրենքի սահմաններում չէ՛՛:

Իսկ Փաշինյանի հայտարարությունը ԱԺ փոխնախագահին տարօրինակ է թվում: ՛՛Որովհետև մամուլից ծանոթացել եմ, որ ՄԻՊ-ից դիտորդական խումբ է եղել այնտեղ, պաշտպաններ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ու բոլորը միաբերան պնդում են, որ բոլոր ձերբակալվածների իրավունքները նորմալ պահպանվում են: Ավելին, որոշ ձերբակալվածներ, ովքեր ազատ արձակվեցին, շտապեցին սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներին հայտարարել, որ իրավապահները նորմալ են վերաբերվում իրենց հետ՛՛:

Շարմազանովը չի կարծում, որ պետք է տուրք տալ ամեն գնով իշխանություններին քննադատելու մոլուցքին, և գնալ այդ ճանապարհով: ՛՛Տգեղ է, շատ տգեղ, իշխանությունն այնքան քննադատելու տեղ ունի, որ կարելի է քննադատել, բայց ամեն գնով քննադատել ու վարկաբեկել ոստիկանությանը, իշխանություններին, պետական մարմիններին, ճիշտ ճանապարհ չէ, տգեղ է՛՛:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ պետին` պահանջելով Շանթ Հարությունյանին ոստիկանապետ Գասպարյանի կողմից բռնության ենթարկելու մասին տեղեկությունը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ