19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մառոզից բացի, բանակի համար շատ անողներ կան

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է “Զինվոր” համակարգող խորհրդի հիմնադիր Մարգարիտա Խաչատրյանի ասուլիսին: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հուշամեդալ տալը քննարկման առարկա էր դարձել ֆեսյբուքում: Մասնավորապես, Լեւոն Մութաֆյանը գրել էր, որ չի կարելի հրապարակներում քննադատել, իսկ կաբինետներում՝ քծնել:

Մարգարիտա Խաչատրյանն էլ Henaran.am-ի հարցին ի պատասխան ասել է, որ ինքը ԱԺ նախագահի հետ նաեւ բանակի խնդիրներն է քննարկել:

 “Իմ գրառումը Մարգարիտա Խաչատրյանի՝ Մառոզի, առթիվ, ստիպել է ոմանց, իրենց ընկալումների սահմանափակ տիրույթում ամեն ինչ տեղավորել եւ պաշտպանության տակ առնել հայտնի տիկնոջը:

Գրեթե նույնն էլ նա է արել իմ գրառումից հետո անմիջապես հրավիրած ասուլիսում եւ խեղաթյուրել արտաբերած միտքս: Նորից կրկնեմ նրանց համար, եւ տիկին Մարգարիտայի, թե ինչ եմ ասել: Շատերն են հիշում այս ամառ Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ընդհարումը. տիկին Մարգարիտայի եւ մի խումբ զոհված զինվորների ծնողների միջեւ…

Նրանք տիկին Մարգարիտային մեղադրում էին այն բանի մեջ, որ նա խոստումներ է տվել ծնողներին՝ աջակցել սպանությունների ու մահերի բացահայտման հարցում, սակայն դրժել է իր խոստումները…

Տիկին Մարգարիտան սուր քննադատության ենթարկեց իշխանություններին, զինվորական դատախազությանը, հայտարարեց, որ պայքարելու է իշխանությունների դեմ… Իսկ ահա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ քծնանքով ու շաղակրատելով խոսում էր իշխանությունների հետ սերտ համագործակցության մասին…

Սրա մասին եմ գրել, որ չի կարելի հրապարակներում քննադատել իշխանություններին, կաբինետներում՝ քծնել: Իսկ բանակին մատուցած նրա ծառայությունները ոչ ոք չի ուրանում: Ի դեպ, կան նաեւ մարդիկ, որոնք քիչ բան չեն անում բանակի համար, սակայն անաղմուկ, որովհետեւ հասարակական կազմակերպություններ չեն ղեկավարում”,-գրել է Մութաֆյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ