02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2013

Գրիպի դեպքում անհրաժեշտ է մնալ տանը. մասնագետ

Հանրապետությունում սկսվել է գրիպի եւ այլ սուր շնչառական վարակների շրջանը, սակայն այս պահի դրությամբ անհանգստացնող իրավիճակ չկա: Այս մասին այսօր “Հենարան’’ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: “Գրիպի եւ սուր շնչառական վարակների մոնիտորինգը Հայաստանում շարունակվում է, եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ […]

Ռուս գործընկերները չեն հրաժարվի. նախարարը գազի սուբսիդավորման մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում բյուջեի քննարկմանը Էներգետիակայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց գազի գնի սուբսիդավորման մասին: Պատգամավորը նշեց, որ այդպես էլ հստակ չի նշվում, ի վերջո, ռուսական կողմը համաձայնվելու է այդ տարբերությունը վճարել։ Նախարարը հավատիացրեց, թե ռուսական կողմը պայմանավորվածությունից հետ չի կանգնի։ Նախարարի խոսքով՝ մինչև նոր տարի գազի գինը սուբսիդավորվելու […]

Ռոբերտ Արզումանյանը նվաճեց Ղազախստանի չեմպիոնի կոչումը

Ավարտվեց Ղազախստանի հերթական առաջնությունը: Երկրի 2013թ. չեմպիոնի կոչումը նվաճեց ՛՛Ակտոբեն՛՛, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Վերջին տուրում ՛՛Ակտոբեն՛՛ սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց ՛՛Օրդաբասիի՛՛ հետ, որը բավարար էր չեմպիոնական կոչումը ապահովելու համար: Սա Արզումանյանի առաջին տիտղոսն է միջազգային ասպարեզում: Նշենք, որ ՛՛Կայրաթը՛՛, որտեղ հանդես է գալիս Արթուր Եդիգարյանը, նվաճեց […]

Նախագահը խորհրդարանի խոսնակին, նախարարներին ֆիտնես-կենտրոն է տարել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի խոսնակի, փոխվարչապետերի, ռազմական եւ իրավապահ մարմինների ղեկավարների հետ անցնող հանգստյան օրերը նվիրել է մարզական պարապմունքներին, փոխանցում է gazeta.ru-ն: Պետության ղեկավարը  կուսակիցների հետ ծանոթացել է Աշխաբադում կառուցվող Օլիմպիական քաղաքի օբյեկտներին եւ այցելել ժամանակակից սարքավորումներով հագեցած ֆիտնես սրահներ: Նախագահը եւ ուղեկցող  պաշտոնյաները համատեղ մարզվել են, վոլեյբոլ եւ սեղանի թենիս  խաղացել: Բերդիմուհամեդովը տարբեր  […]

Բյուջեն թալանվում է. կենտրոնացած է մի քանի ընտանիքի ձեռքում. Լեւոն Զուրաբյան

2014թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հիշեցրեց ՎՊ զեկույցը.: ՛՛Պարզվեցին բավական սկանդալային բաներ, որ բազմաթիվ փողեր վատնվում են, մսխվում են: Բյուջեն թալանվում է, ու թալանվում է մինչև հավաքագրվելը՛՛,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:   ՛՛Հայաստանում քանի որ տնտեսությունը կենտրոնացել է մի քանի ընտանիքի ձեռքում, որոնք օգտվում են դրանից, պարզվում է, նրանք […]

՛՛Եկե՜ք կանխենք գազի թանկացումը՛՛ նախաձեռնության հայտարարությունը

Հարգելի քաղաքացիներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին ընդունել է անօրինական որոշում Հայաստանում գազի եւ էլէկտրաէնէրգիայի սակագների անհիմն թանկացման վերաբերյալ: ՛՛Եկե՜ք կանխենք գազի թանկացումը՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը բողոքարկել է այդ որոշումը վարչական դատարանում։ Հաշվի առնելով այս հարցի նշանակությունը հանրության համար, մենք պահանջեցինք դատարանից գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այն լինի բաց եւ թափանցիկ բոլորի համար։ Դատարանը […]

Իրարանցում եւ քաշքշոց. թեժ կրքեր Սայաթ-Նովա 10-ում / վիդեո/

Այս պահին Սայաթ Նովա 10 հասցեում իրարանցում է եւ խառնաշփոթ: Շրջակա հինգ շենքերի բնակիչները փորձում են դեմ կանգնել բակի կառուցապատմանը: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, ամիսներ առաջ բակի կաթսայատունը վաճառվել է եւ սեփականատերը պատրաստվում է տեղում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցել: Այսօր առավոտյան ոստիկանների հետ միասին բակ են ժամանել շինարարները: Բնակիչները, սակայն, փորձում են իրենց […]

Ամեն ընտրությունների խաբում ենք. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն այսօր բյուջեի քննարկմանը Ազգային ժողովում հարց բարձրացրեց դպրոցների վերանորոգման վերաբերյալ՝ նշելով, որ շուրջ 400 դպրոցի վերանորոգման խնդիր կա: Ըստ պատգամավորի՝ վերանորոգման համար, ըստ Կառավարության կպահանջվի շուրջ մեկ միլիարդ դոլլար: Բաղդասարյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին առաջարկեց ծրագիր մշակել և հստակ ասել, թե որ դպրոցը երբ է վերանորոգվելու: ՛՛Ամեն բյուջեի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի