02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2013

Ալիեւը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. Մինսկի խմբի համանախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում երկխոսության համար, Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: 

՛՛Մենք չօգտագործեցինք մեր պահերը՛՛. Յուրա Մովսիսյան

Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է ՛՛Լոկոմոտիվից՛՛ կրած պարտության մասին: ՛՛Մենք անտրամադիր էինք Յարոսլավում կատարվածից հետո: Բացի այդ, որոշումը կայացվել էր հանդիպումից երկու օր առաջ: Դա արդարացի չէ երկրպագուների հանդեպ: ՛՛Լոկոմոտիվը՛՛ լավ թիմ է, նայեք նրանց կազմին: Բայց կարծում եմ նրանք չեն գերազանցում մեզ: Նրանք խուսափեցին սխալներից եւ խփեցին իրենց գնդակները, իսկ մենք սխալվում […]

Ինչ ազդեցություն է ունենալու Մաքսային միությունը՝ ըստ նախարարների

՛՛Ռուսաստանն ունի մի օրենք, համաձայն որի` արտահանող էներգակիրների վրա կիրառվում է  էնէրգետիկ ակցիզային հարկ: Ուղղակի այս հարկատեսակը դուրս է գալիս, որը շուրջ երեսուն տոկոս է կազմում: Դա բավական մեծ ազդեցություն ու նշանակություն կունենա մեր համակարգի համար՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամակցությունը […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն  Հեֆերնի հետ: Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել  են ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարկ  Փրայսը, քաղաքական բաժնի ղեկավար  Բրայան Ռորաֆը, Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Վերանորոգվեց Ապարանի ջրաղբյուրը

Նոյեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ապարանի ջրաղբյուրի վերանորոգման ավարտը, որին ներկա էին  մասնավորապես ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմիտեի  նախագահ Ա.Անդրեասյանը, Երևանի 1-ին փոխքաղաքապետ Կ.Արեյանը, ՀՀ ՀԾԿՀ խորհրդի անդամներ Մ. Կոշեցյանը և Ա. Վարդանյանը, «Երևան Ջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Ռ. Չափը: Ապարանի ջրաղբյուրը, որը  շարք է մտել 1973թ., ունի մոտ 3 հեկտար ընդհանուր  տարածք: Այն բաղկացած է սանիտարական  գոտու ջրահավաք սրահից, որտեղից վայրկյանում ստացվում է 810 լիտր ջուր, […]

Հակաամերիկյան ակցիա Թեհրանում. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց

Հազարավոր մարդիկ Թեհրանում դուրս են եկել փողոց` ակցիայի, որը նվիրված է ԱՄՆ-ի դեսպանատունը ուսանող-իսլամիստների կողմից 1979թ. Գրավման տարեդարձին, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Մարդիկ այրում են Ամերիկայի դրոշն ու բղավում` “Մահ Ամերիկային”: Այս ակցիան անց է կացվում ամեն տարի, սակայն այս տարի այն աչքի է ընկնում իր մասսայականությամբ:

27-ամյա կինը վայր է ընկել 6-րդ հարկից

Այսօր` նոյեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 26 շենքի բակում կնոջ դի կա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` Նոր Նորքի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ […]

Մարգվելաշվիլին հրաժարվել է ապրել Սահակաշվիլիի պալատում

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է տեղափոխվել այն պալատ, որը կառուցել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, տեղեկացնում է Газета.Ru-ն: Այս պալատի կառուցման վրա ծախսվել էր 200 միլիոն դոլար: Նորընտիր նախագահը հայտնել է, որ առայժմ կապրի հասարակ բնակարանում, մինչեւ որ ավարտվի 19-րդ դարում կառուցված շենքի վերանորոգումը, ուր էլ կտեղափոխվի նախագահը: Այս շինությունը նախկինում ծառայել […]

Մովսիսյանի գոլը չփրկեց ՛՛Սպարտակին՛՛ /վիդեո/

Ռուսաստանի առաջնությունում կայացավ առաջին շրջանի վերջին տուրը: Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ սեփական հարկի տակ դատարկ տրիբունաների ներքո ընդունել էր Մոսկվայի ՛՛Լոկոմոտիվին՛՛: Խաղասկիզբը հաջող դասավորվեց հյուրերի համար, որոնք կարողացան 2 գնդակ խփել: Դեռեւս առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց ՛՛Լոկոմոտիվը՛՛ եւս մեկ գնդակ խփեց եւ հաղթանակ տանրավ 3-1 հաշվով:  Յուրա Մովսիսյանը իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի