13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

27-ամյա կինը վայր է ընկել 6-րդ հարկից

Այսօր` նոյեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 26 շենքի բակում կնոջ դի կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` Նոր Նորքի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները` քննիչ Արմեն Մուշեղյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը նշված շենքի 6-րդ հարկի բնակչուհի 27-ամյա Նազելի Սարգսյանն էր, ով ըստ տեղեկությունների, պատուհանները լվանալու ժամանակ անզգուշությամբ վայր է ընկել:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ