24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վերանորոգվեց Ապարանի ջրաղբյուրը

Նոյեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ապարանի ջրաղբյուրի վերանորոգման ավարտը, որին ներկա էին  մասնավորապես ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմիտեի  նախագահ Ա.Անդրեասյանը, Երևանի 1-ին փոխքաղաքապետ Կ.Արեյանը, ՀՀ ՀԾԿՀ խորհրդի անդամներ Մ. Կոշեցյանը և Ա. Վարդանյանը, «Երևան Ջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Ռ. Չափը:

Ապարանի ջրաղբյուրը, որը  շարք է մտել 1973թ., ունի մոտ 3 հեկտար ընդհանուր  տարածք: Այն բաղկացած է սանիտարական  գոտու ջրահավաք սրահից, որտեղից վայրկյանում ստացվում է 810 լիտր ջուր, և միջինը 40 մետր խորություն ունեցող 14 խորքային պոմպերից՝ վայրկյանում 410 լիտր: Ընդամենը 1.220 լիտր, որը կազմում է Երևանում օգտագործվող ջրի մոտ 13 տոկոսը: Ջրի միջին ջերմաստիճանը 4,5-5 է, իսկ մեջը տարալուծված հանքային նյութերի քանակը ընդամենը 1,3-1,5 մգ, թույլատրելի 7 միլիգրամից:

Այս բարձր որակի ջրի  հիմնական մասը շուրջ 60կմ երկարությամբ Ապարան-Երևան ջրատարի միջոցով  ներկայումս ստանում են Աջափնյակ և  Դավթաշեն վարչական շրջանների սպառողները, իսկ որոշ մասը նաև Մալաթիա-Սեբաստիայի:

Բնական է, որ ուղիղ 40 տարի առաջ շահագործման հանձնված ջրաղբյուրը վերանորոգման կարիք ուներ: Դրա համար 2013թ. օգոստոսի 1-ին ընկերության պատվերով «Էմօշին» ՍՊԸ-ն սկսեց շինարարական աշխատանքները, որոնք ավարտվեցին նախատեսվածից մեկ ամիս շուտ՝ նոյեմբերի 1-ին: Այդ ընթացքում մասնավորապես անբողջությամբ վերանորոգվել է սանիտարական գոտու ջրահավաք սրահը /սալիկապատում, նոր պատուհաններ, բետոնե օդահանների փոխարինում մետաղականով/, դրա ծածկը, պահեստարանը, երկհարկանի վարչական շենքը, ասֆալտապատվել է տարածքը և տեղադրվել եզրաքարեր, խորքային հորերի պոմպակայանների տարածքում վերանորոգվել են պարիսպներն ու դարպասները, վերակառուցվել է 2 կամուրջ և բարեկարգվել ճանապարհը: Ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 93 մլն դրամ:

Այս ամենի շնորհիվ  բարձրացել է ջրամատակարարման  կայունությունը և ապահովվում է ջրի պահանջվող որակը: Իսկ եթե հաշվի առնենք, որ մոտ մեկ տարի առաջ վերակառուցվել է նաև խորքային պոմպերի էներգասնուցման համակարգը, ինչը տեղի խիստ բնակլիմայական պայմանների համար շատ հրատապ խնդիր էր, ապա կարող ենք փաստել, որ Ապարանի ջրաղբյուրը ներկայումս ապրում է իր երկրորդ երիտասարդությունը և ի վիճակի է երկար տարիներ ապահովել Երևանի նշված շրջանների հուսալի ջրամատակարարումը:

 

«Երևան Ջուր»  ՓԲԸ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ