02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2013

Չե՞ն կարողանում կիսել գրանտները /վիդեո/

 “Փակ շուկայի” շուրջ կրքերը թեժանում են: “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդաները երեկ բոլոր պայքարողներին պարի էին հրավիրել:Նրանց ակցիան սովորականի պես հանդիպել է շուկայի վերաբացման կողմնակիցների ակցիային:  Հանուն “Փակ շուկայի” ընթացող պայքարը արդեն ոչ միայն կարմիրների ու դեղինների միջեւ է: Ներկայցվող տեսանյութում տղամարդը փորձում է որդուն “պոկել” դեղիններից ու տուն տանել. “Ես չեմ ուզում իմ երեխեն ստեղ […]

Ինչու հոսանքազրկում եղավ. նախարարը պարզաբանում է

Այսօր Ազգային ժողովում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը բացատրեց, թե ինչու էր հանրապետության մեծ մասը հոսանքազրկվել: ՛՛Շաբաթ օրը 10.24 րոպեին Հայաստանի էնէրգոհամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից, մինչև այդ գտնվում էինք զուգահեռ աշխատանքի մեջ՛՛: Նախարարը նշեց, թե Իրանի հետ Հայաստանը բավական մեծ քանակությամբ էլեկտրաէնէրգիայի փոխհոսքեր ունի, որոնց արդյունքում հնարավոր է լինում ավելի էժան էլեկտրոէներգիա արտադրող կայանների […]

Առանց Գագիկ Բեգլարյանի

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլերյանի փոխարեն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկմանը ներկայացավ փոխնախարար Արտաշես Ավետիսյանը: Նա հայտնեց որ նախարար Գագիկ Բեգլարյանը գործուղման է : Փոխնախարարը շեշտեց, որ 2014 թ-ին նախատեսվող հատկացումների հաշվին իրականացվելու են 19 ծրագրեր, որոնցից ութը վարկային են: Տրանսպորտի և կապի նախարարության պահպանման ծախսերը կազմելու են 562 773 000 դրամ: Այս տվյալները […]

Դադարեցվել է նշված դեղերի շրջանառությունը

Հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որկետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի […]

Սնոուդենը ներման արժանի չէ. սենատոր

ԱՄՆ-ի սենատի հետախուզման կոմիտեի ղեկավար Դայն Ֆայնստայնը գտնում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը արժանի չէ երկրի ղեկավարության ներմանը, փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Հանս Քրիստիան Շտրեբելեն, ով Մոսկվայում հանդիպել էր Սնոուդենի հետ, հայտարարել էր, որ Սնոուդենը կցանկանար արդարանալ ամերիկյան իշխանությունների առաջ: “Իմ արձագանքը բացասական կլիներ”,-ասել է Ֆայնստայնը, […]

Ստվերի դեմ պայքարը կառավարության խնդիրը չէ

Նախքան իր ոլորտին հատկացվող բյուջեն Ազգային ժողովում ներկայացնելը ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը բողոքեց. ՛՛Մեզ միշտ քիչ ժամանակ է մնում՝ ներկայացնելու ամբողջ ոլորտը, հիմա միգուցե ստացվի՛՛: ՛՛Դրա համար էլ այս անգամ ձեր հերթն առաջ ենք գցել՛՛,- կատակեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: ՛՛Տարիներ առաջ երազում էինք 16 տոկոսանոց աճ ունենալ, այս 5 տարիների ընթացքում մեզ […]

Քաղբանտարկյալներով՝ մի տեղ /վիդեո/

Քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարադյանը, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ամուսինը երազում էր մի հավաքատեղի ունենար, որ հավաքվեին քաղբանտարկյալներով: “Ապրեին անցած օրերը, խորհեին, ըմպեին այն ջուրն ու սնունդը, որ բանտային տարիներին կար:Բայց հարցը կեֆիր խմելը չէր: Այլ այն, որ իրենց գաղափարի համար պատրաստ էին գործադուլ անել”,-պատմեց տիկին Հասմիկը: Ի […]

“Նախ թող եկեղեցին հայտարարի, որ կամուսնացնի միասեռական զույգերին”. նախագահին ուղղված նամակը անհանգստացրել է

“Համասեռամոլությունը մինչ վերջին տարիները համարվում էր նորմայից լուրջ շեղում, ախտ: Վերջերս սակայն դա սոցիալական և հասարակական բնույթ սկսեց կրել”,-կարծում է երգահան և կատարող Վահան Արծրունին: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում գենդերային օրենքի կամ միասեռականների դեմ պայքարը ավելի պայթյունավտանգ է, քան բուն երևույթը: Վահան Արծրունին անդրադարձավ աշխարհահռչակ հայ մտավորականների ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, որով նրանք հորդորել են պաշտպանել […]

Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Մեր օրերում գնալով ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում ձերաշխատանքը, քանզի դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ:  Ձեր խնամքի, հոգածության և աջակցությունների կարիքն ունեն Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամությունունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու, ընդհանրապես, աջակցության կարիք ունեցող մարդիկ։  Տոնական այս առիթով ուզում եմ  շնորհակալություն հայտնել ձեզ՝ անչափ դժվարին ձեր գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալականվիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։  Վստահեցնում եմ, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են ևտարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն ու նաև միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը:  Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով ևմասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ ձեր շահառուների ուհասարակության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման։  Առողջություն, բարեկեցություն և հաջողություններ  ձեզ և ձեր ընտանիքներին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի