26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու հոսանքազրկում եղավ. նախարարը պարզաբանում է

Այսօր Ազգային ժողովում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը բացատրեց, թե ինչու էր հանրապետության մեծ մասը հոսանքազրկվել:

՛՛Շաբաթ օրը 10.24 րոպեին Հայաստանի էնէրգոհամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից, մինչև այդ գտնվում էինք զուգահեռ աշխատանքի մեջ՛՛: Նախարարը նշեց, թե Իրանի հետ Հայաստանը բավական մեծ քանակությամբ էլեկտրաէնէրգիայի փոխհոսքեր ունի, որոնց արդյունքում հնարավոր է լինում ավելի էժան էլեկտրոէներգիա արտադրող կայանների հզորությունը օգտագործել: ՛՛Մեկուսացված իրավիճակում ռեժիմային խնդիրները թույլ չեն տալիս, որ ատոմակայանը 1.7-1.8 մլդ-ից ավելի էլեկտրաէներգիա արտադրի:

Այս ռեժիմներում մենք կարողանում ենք արտադրել մինչև 2.5 մլդ կլ ժամ: Սա հնարավորություն է տալիս բավականին մեղմացնել սակագինը: Ունենք հաշվարկ, որ եթե Իրանից մեկուսացած ռեժիմում աշխատենք, սակագնի վրա մեր ազդեցությունը գնահատվում է 7-8 դրամ՛՛,-ասաց նա։

Նախարարը նշեց, թե ատոմակայանը գտնվում է վերանորոգման և լիցքավորման մեջ, և ցնաց պետք է մտներ այս ամսվա 15-ին, ուստի հոսանքազրկումը մի փոքր երկար տևեց։ ՛՛Հայաստանում էներգահամակարգի մեկուսացումը պարամետրերի դեպքում վայրկյաների ընթացքում է տեղի ունենում, հետո արդեն աշխատում է պաշտոնական համակարգը։

Որպեզի լուրջ վթար չլինի, անջատվել են էներգոհամակարգը, ուղիղ երկու րոպե հետո միացրել։ Իրանի համակարգը, քանի որ շատ հզոր է՝ 44 հազար մեգաբայթ, մերը՝ շուրջ 1400-1200 մեգաբայթ, պատկերացնո՞ւմ եք ինչ տարբերություն կա, շուրջ երկու րոպե հետո նրանց մոտ միացավ, իսկ մենք միացանք փոքր ուշ, և որպեսզի անհարկի վթարներ չլինեն, մենք հոսանքազրկեցինք և աստիճաբար արդեն հզորություն տրվեց նախ անվտանգության հետ կապված օբյեկտները և հետո սպառողներին։ Ամբողջ այս վերականագնման ժամկետը տևեց երեքուկես ժամ, ասեմ, որ հիմանկանում բոլոր կատարվեց նորմատիվենրի սահմանում՛՛,-պարզաբանեց Մովսիսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ 13 տարվա մեջ սա առաջին դեպքն էր և հիմա մասնագիատկան հանձաժողով է ստեղված, որպեսզի քննարկեն, թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվնեն, որպեսզի հնարավորինս նման իրավիճակումներում չհայտնվեն։ ՛՛Էներգետիկ անվտանգությունը բացարձակ չի լինում, և յուրաքանչյուր մակարադակի բարձրացումը լուրջ ծախսերի հետ է կապված: Ամեն ինչ վերահսկվում է, բավականին ուժեղ համակարգ է, և ժամանակ է պետք, որպեսզի համապատասխան ներդրումներով վերականգնենք՛՛,-ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ