03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Մեր օրերում գնալով ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում ձերաշխատանքը, քանզի դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ: 

Ձեր խնամքի, հոգածության և աջակցությունների կարիքն ունեն Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամությունունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու, ընդհանրապես, աջակցության կարիք ունեցող մարդիկ։ 

Տոնական այս առիթով ուզում եմ  շնորհակալություն հայտնել ձեզ՝ անչափ դժվարին ձեր գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալականվիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։ 

Վստահեցնում եմ, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են ևտարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն ու նաև միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը:  Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով ևմասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ ձեր շահառուների ուհասարակության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման։ 

Առողջություն, բարեկեցություն և հաջողություններ  ձեզ և ձեր ընտանիքներին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ