02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Նախ թող եկեղեցին հայտարարի, որ կամուսնացնի միասեռական զույգերին”. նախագահին ուղղված նամակը անհանգստացրել է

“Համասեռամոլությունը մինչ վերջին տարիները համարվում էր նորմայից լուրջ շեղում, ախտ: Վերջերս սակայն դա սոցիալական և հասարակական բնույթ սկսեց կրել”,-կարծում է երգահան և կատարող Վահան Արծրունին: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում գենդերային օրենքի կամ միասեռականների դեմ պայքարը ավելի պայթյունավտանգ է, քան բուն երևույթը:

Վահան Արծրունին անդրադարձավ աշխարհահռչակ հայ մտավորականների ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, որով նրանք հորդորել են պաշտպանել Հայաստանում բնակվող միասեռականներին և աղանդավորներին.

“Միասեռականների մասին հիմնականում խոսում են՝ մատնանշելով այն վայրերը, որտեղ նրանք զբաղվում են մարմնավաճառությամբ: Այս նամակը բացարձակապես անիմաստ է և ավելի է սրում իրադարձությունների ընթացքը: Այդ հիվանդությունը՝ միասեռականությունը բացարձակապես չի կարելի գովազդել՛՛,-համոզվածէ է Վահան Արծրունին: 

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ նախագահին նամակ գրելու համար բազմաթիվ շատ ավելի լուրջ պատճառներ կան, և նախ դրսում բնակվող հայ արվեստագետները թող  փորձեն հետաքրքրվել ու իմանալ, թե հայրենիքում ինչ խնդիրներ կան՝ ապա նոր որոշեն նման նամակ գրել.

՛՛Փորձ է արվում ևս մեկ անգամ քարուքանդ անել ամեն ինչ: Մենք պետք է հասկանանք, որ ազգը քանդող երևույթներ են տեղի ունենում: Նախ պիտի եկեղեցին հայտարարի, որ կամուսնացնի միասեռական զույգերին, իսկ դա ես չեմ պատկերացնում:

Այս մարդկանց կարելի է խորհուրդ տալ, որ նախ իրենք իրենց նամակ գրեն: Նախ թող իրենք իրենց կարգավորեն: Եթե նման նամակ են գրում, ուրեմն իրենք այդ ամեն ինչի կրողներն են՛՛,-հավելեց Արտավազդ Բայաթյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ