26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստվերի դեմ պայքարը կառավարության խնդիրը չէ

Նախքան իր ոլորտին հատկացվող բյուջեն Ազգային ժողովում ներկայացնելը ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը բողոքեց. ՛՛Մեզ միշտ քիչ ժամանակ է մնում՝ ներկայացնելու ամբողջ ոլորտը, հիմա միգուցե ստացվի՛՛: ՛՛Դրա համար էլ այս անգամ ձեր հերթն առաջ ենք գցել՛՛,- կատակեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

՛՛Տարիներ առաջ երազում էինք 16 տոկոսանոց աճ ունենալ, այս 5 տարիների ընթացքում մեզ հաջողվել է  այն հասցնել միջազգային նորմերին՝ ավելացված 20 մլն դրամը տարեվերջին կբերի 6 տոկոս աճի, որն իր մեջ ներառելու է միայն պետական հարկերը՝ բացառելով գույքային հարկերը: 0.3-0.4 տոկոս տարեկան աճ ենք նախատեսել՛՛,-ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ եկամուտները կրկնապատկվել են վերջին հինգ-վեց տարում:

Ալավերդյանը չհերքեց, որ տնտեսության մեջ ստվեր կա: ՛՛Ինչքա՞ն բարձր գնահատականներ են հնչում ստվերի բարձր լինելու մասին, այնքան ժողովրդահաճո են լսվում ականջին: Ընդհանուր գնահատականները քիչ են, պետք է կոնկրետ հասցեական գնահատականներ տալ ու հարկման դաշտ բերել: Ստվերի դեմ պայքարը մեկ-երկու նախարարության, նույնիսկ կառավարության խնդիրը չէ, այլ ամբողջ հասարակությանը, կոմպլեքս մոտեցումներ պետք է լինեն, քանի որ օրենսդարական խնդիրներ ու բացեր կան նաեւ, որոնք ստվերի ստեղծմանն են բերում՛՛,-շեշտեց Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ