21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախագահը խորհրդարանի խոսնակին, նախարարներին ֆիտնես-կենտրոն է տարել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի խոսնակի, փոխվարչապետերի, ռազմական եւ իրավապահ մարմինների ղեկավարների հետ անցնող հանգստյան օրերը նվիրել է մարզական պարապմունքներին, փոխանցում է gazeta.ru-ն:

Պետության ղեկավարը  կուսակիցների հետ ծանոթացել է Աշխաբադում կառուցվող Օլիմպիական քաղաքի օբյեկտներին եւ այցելել ժամանակակից սարքավորումներով հագեցած ֆիտնես սրահներ: Նախագահը եւ ուղեկցող  պաշտոնյաները համատեղ մարզվել են, վոլեյբոլ եւ սեղանի թենիս  խաղացել:

Բերդիմուհամեդովը տարբեր  մարզական սարքեր է փորձարկել: Նախագահն ասել է, որ պարբերական ֆիզիկական վարժանքները ավելացնում են աշխատունակությունը, նպաստում ստեղծագործական եւ մտավոր ակտիվ գործունեությանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ