02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրիպի դեպքում անհրաժեշտ է մնալ տանը. մասնագետ

Հանրապետությունում սկսվել է գրիպի եւ այլ սուր շնչառական վարակների շրջանը, սակայն այս պահի դրությամբ անհանգստացնող իրավիճակ չկա: Այս մասին այսօր “Հենարան’’ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

“Գրիպի եւ սուր շնչառական վարակների մոնիտորինգը Հայաստանում շարունակվում է, եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` իրավիճակը կայուն է, մտահոգվելու առիթ չունենք: Ներկա դրությամբ բարդացած վիճակում գտնվող հիվանդ եւս չունենք”,- ասաց բանախոսը` ամեն դեպքում մարդկանց կոչ անելով զգոն լինել: Քանի որ այժմ գրիպի սեզոն է, ԱՆ մասնագետը խորհուրդ է տալիս հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել, այլ դիմել բուժհաստատություն:

“Հիվանդության կանխարգելիչ միջոցառումները երկու խմբի են բաժանվում: Եթե արդեն հիվանդ եք, մնացեք տանը, մի բարդացրեք ձեր վիճակը: 3 օր պետք է մնալ անկողնային ռեժիմով: Հիշեք, որ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան հետո բուժել այն”,- նշեց Լ. Թորոսյանը:

Իսկ ահա հիվանդությունը կանխարգելելու համար մասնագետը խորհուրդ է տալիս շատ հեղուկներ խմել, հաճախակի քայլել բաց տարածքներում, օդափոխել տունը, վիտամիններով հարուստ սնունդ ընդունել եւ վերջապես պահպանել հազալու եւ փռշտալու էթիկետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ