Ռուս գործընկերները չեն հրաժարվի. նախարարը գազի սուբսիդավորման մասին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում բյուջեի քննարկմանը Էներգետիակայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց գազի գնի սուբսիդավորման մասին: Պատգամավորը նշեց, որ այդպես էլ հստակ չի նշվում, ի վերջո, ռուսական կողմը համաձայնվելու է այդ տարբերությունը վճարել։ Նախարարը հավատիացրեց, թե ռուսական կողմը պայմանավորվածությունից հետ չի կանգնի։
Նախարարի խոսքով՝ մինչև նոր տարի գազի գինը սուբսիդավորվելու է ռուսական կողմից 270 դոլարի չափով, իսկ 189 դոլարի տարբերությունը կմուծվի կառավարության միջոցներից:
Մովսիսյանը համաձյանեց՝ բավական երկար տևեցին գազի գնի եւ սուբսիդավորման շուրջ քննարկումները, բայց արդյունք արդեն կա։ ՛՛Ճիշտ եք նկատել՝ նախ ռուսական կողմի հետ համաձայնության եկանք, հետո խնդիր եղավ իրավական ձևակերպումների մասով, համապատասխան փաստաթղթի ստեղծման, հետո երբ փաստաթուղթը ստեղծվեց և պետք է ստորագրվեր, առաջ եկավ ՄՄ-ին միանալու խնդիրը և հիմա խնդիրը լուծվում է այդ լույսի ներքո՛՛,-նշեց Մովսիսյանն ու հավելեց.
՛՛Մեր պայմանավորվածության համաձայն՝ ռուսական կողմի հետ վերջին համաձայնություններն են ընթանում այս պահին և իմ կարծիքով շուտով կստորագրենք մինչև նոր տարի այն, ինչ-որ վստահեցնում են մեր գործընկերները՛՛։
Հարցին, թե մինչև Վիլնյուս, ըստ նախարարի, կստորագրվի պայմանագիր, նախարարը պատասխանեց, թե իրենք այդ կտրվածքով չեն քննարկում հարցը, սակայն չի կարծում, որ ձեռք բերված պայմանավորվածություններից ռուս գործընկերները կհրաժարվեն՝ ՛՛ուղղակի մի օր էս կողմ, մի օր էն կողմ՛՛։
-Այսինքն՝ արձանագրեք, որ դուք վստահ եք, որ գազի գինը սուբսիդավորվելու է ռուսական կողմից,-շարունակեց Մանուկյանը։
-Այո,-եզրափակեց Արմեն Մովսիսյանը: