Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի գործընկերոջը

Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Մարսելի քաղաքապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնեն […]