11 տարեկան աշակերտը սպանությո ՞ւն է նախապատրաստել

Կանադայի ոստիկանությունը Վանկուվերի դպրոցներից մեկում զենքեր է հայտնաբերել, փոխանցում է РИА Новости-ն։ Արդյունքում ձերբակալվել է 11-ամյա մի աշակերտ, ով կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ: Նա Վանկուվերի հյուսիս-արևմուտքում գտնվող դպրոցում թաքցրել է ատրճանակ, 400 փամփուշտ եւ մի քանի դանակ։ Ուսումնական հաստատությունը ոստիկանական գործողությունների ընթացքում մի քանի ժամով փակվել է։