02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հեռուստեթերը միտված է նեգատիվ ինքության ձեւավորմանը

“Հեռուստաեթերի մաքրման պահանջ”  նախաձեռնությունն արդեն երկու տարի է տարբեր ակցիաների ու միջոցառումների միջոցով բարձրացնում է լայն զանգվածների  պահանջները հեռուստատեսության բացի կոմերցիոնից, նաև այլ տիպի գործառույթների իրականացման անհրաժեշոտության վերաբերյալ:

“Հեռուստաեթերի մաքրման պահանջ” նախաձեռնությունը ողջունում է “Հանրային հեռուստատեսության” նոր եթերաշրջանում ձևավորված եթերային քաղաքականությունը: Վերջապես “Հանրային հեռուստաընկերությունը» սկսում է իրականացնել իր “հանրային” ֆունկցիան և հեռուտաարտադրանք է մատուցում հասարակության տարբեր շրջանակների համար:

Մասնավորապես, ծրագրեր են հայտնվել, որոնք բավարարում են հայկական հեռուստաեթերի կողմից վաղուց արհամարված՝ ինտելեկտուալ լսարանի համար: Խոսքը “Հայադարան”, “Արվեստանոց”, “Հանրալսարան”, “Արվեստակիներ”, “Հայաստանի առեղծվածները” ծրագրերի մասին է:

Դրա հետ մեկտեղ “Հեռուստաեթերի մաքրման պահանջ” նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել ծրագրեր, որոնք միտված կլինեն լսարանի պոզիտիվ ինքնության ձևավորմանը: Պոզիտիվ ինքնության առկայության դեպքում անհատի սոցիալական դիրքորոշումները բավարարվածություն են արտահայտում տվյալ էթնիկ խմբին անդամակցելու հարցում, անհատը հպարտանում է էթնիկ խմբի հաջողություններով ու հաղաթանակներով:

Նեգատիվ ինքնության ժամանակ հակառակն է՝ սեփական խմբի վերաբերյալ գերակշռում են բացասական սոցիալական դիրքորոշումները, որոնք առաջացնում են տվյալ էթնիկական խմբին անդամակցելուց հրաժարման և ամոթի զգացողություն:

Քանի որ վերջին տարիներին  հայկական հեռուստեթերը միտված է նեգատիվ ինքության ձևավորմանը (իր բոլոր բացասական հետևանքներով), առաջարկում ենք ծրագրային քաղաքականության հիմքում ընդունել վերոնշյալ խնդիրների լուծմանը միտված գաղափարներ և ծրագրեր հիմնել:

“Հեռուստաեթերի մաքրման պահանջ” նախաձեռնություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ