30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2013

Մովսիսյանի հերթական գնդակը

Ռուսաստանի առաջնությունում կայացած 14-րդ տուրում Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ ՛՛Ռոստովի՛՛ նկատմամբ: Հաղթանակի գործում իրենց մեծ ավանդն ունեցան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը: Առաջին գոլի ժամանակ Օզբիլիզը մեն-մենակ դուրս բերեց Մովսիսյանին, որի նկատմամբ խաղի կանոնները խախտեցին: Նշանակված 11մ հարվածն էլ անվրեպ իրացրեց Մովսիսյանը, ով խփեց իր 8-րդ գնդակը […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց

Հոկտեմբերի 27-ին՝ Եռաբլուր էր այցելել Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ՀԱԿ պատգամավորների ուղեկցությամբ էր եկել հարգելու Վազգեն Սարգսյանի հիշատակը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ այսօր հարցերի օր չէ եւ պետք չէ օրվա խորհուրդը մոռանալ:

Գրետա մայրիկը զարմացավ /վիդեո/

1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին դժվարացավ պատասխանել, թե մյուս զոհերի հարազատները ինչու չեն եկել խորհրդարան՝ հարգանքի տուրք մատուցելու: “Ես չէի սպասում այդպես, որովհետեւ չի կարելի, դա իսկական մարդկային եւ պետական մոտեցում է եւ գնահատել պետք է, ես չգիտեմ ով ինչպես, բայց ես գնահատում եմ”,-ասաց նա։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ […]

Արթուր Աբրահամը վստահ հաղթանակ տարավ

Գերմանական Օլդենբուրգ քաղաքում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վստահ հաղթանակ է տարել իտալացի բռնցքամարտիկ Ջովանի դե Կարոլիսի նկատմամբ: Մենամարտը տեւել է 12 ռաունդ: Հաղթանակը տրվել է Աբրահամին մրցավարների որոշմամբ: Երկու մրցավար գրանցել է 119-109 հաշիվը, իսկ մյուսը 120-108 հաշիվը: Այս հաղթանակից հետո Աբրահամը կնախապատրաստվի 2014թ. կայանալիք Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտին, որտեղ հաղթելու դեպքում կրկին կհռչակվի աշխարհի […]

Խորհրդարան էին եկել Անահիտ Բախշյանն ու Ռիմա Դեմիրճյանը /վիդեո/

Այսօր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 14-րդ տարելիցի օրը, Ազգային ժողովի բակում գտնվող հուշարձան-կոթողին ծաղիկներ դրեցին պատգամավորներ, խորհրդարանի աշխատակիցները: Մինչ արարողությունը, հուշաքարին առաջին մոտեցան “Ժառանգություն” խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը: Նրանք ծաղիկ դնելուց հետո հեռացան: Ազգային ժողով էր եկել նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի […]

Խորհրդարանի ահաբեկչությունից անցել է 14 տարի /վիդեո/

14 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին,  6 հոգուց բաղկացած զինված հանցախումբը ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ  խորհրդարանի անդամներին: Զոհվեցի նվարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: Վիրավորվեցին պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արմեն Խաչատրյանը եւ Էդմոնդ Ծատուրյանը: Մեկ օր պատգամավորները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի