01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գրետա մայրիկը զարմացավ /վիդեո/

1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին դժվարացավ պատասխանել, թե մյուս զոհերի հարազատները ինչու չեն եկել խորհրդարան՝ հարգանքի տուրք մատուցելու:

“Ես չէի սպասում այդպես, որովհետեւ չի կարելի, դա իսկական մարդկային եւ պետական մոտեցում է եւ գնահատել պետք է, ես չգիտեմ ով ինչպես, բայց ես գնահատում եմ”,-ասաց նա։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան նույնպես զարմացավ: Նա միայն Եռաբլուր էր այցելել: “Երեկ զանգեցին, հրավիրեցին, շնորհակալ եմ, ներողություն խնդրեցի որ չեմ կարող գալ: Առողջությունս լավ չի, մեքենայով պիտի գայի Եռաբլուր, որ հազիվ մի փոքր քայլեի, հասնեի”,-ասաց նա՝ ավելացնելով, որ գուցե պատահականություն է, որ ոչ ոք չկար:

Մանրամասները` տեսանյութում:

Հ.Գ. Հիշեցենք, որ ԱԺ բակում այսօր 1999թ-ի հոկտեմբերի 27-ի զոհերից միայն Յուրա Բախշյանի այրին եւ Կարեն Դեմիրճյանի հարազատներն էին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ