30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 26, 2013

8-ամյա դստերն ամուսնացրել է սեփական հոր հետ

  Հին եգիպտական թագուհի Նեֆերտիտիի մասին շատերն են լսել, նրա անունն ու հայտնի քանդակը ծանոթ է յուրաքանչյուրին… Ով՞ էր իրականում այս կինը. թագավորի հարեմի բազմաթիվ կանանցից մեկը: Նա հայտնի տոհմից էր, սերում էր իր ամուսնուն կերակրող մոր զարմից, ինչը բավականին բարձր պաշտոն էր Եգիպտոսում: Այս երկրում ավանդույթ էր հարազատների, նույնիսկ քույրերի և դստրերի հետ ամուսնանալը: […]

Միշա Ալոյանը եզրափակիչում է

Ալմա Աթայում այսօր կավարտվի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Կկայանան եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչին ոչ ոք չի մասնակցի: Փոխարենը եզրափակիչում է 52(կգ) քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը:Ալոյանը կիսաեզրափակիչում հաղթեց Թաիլանդի ներկայացուցիչ Չաթչալ Բուտդեի նկատմամբ: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նա մրցելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովի դեմ: Վերջինս պայքարից հանել է մեր […]

Յուրի Բախշյանի նոթատետրերից շատ բան է պարզվում /վիդեո/

Հոկտեմբերի 26-ին՝  լրագրողների հետ հանդիպմանը հասարակական գործիչ, Ազգային ժողովի  նախկին պատգամավոր, Յուրի Բախշյանի այրի  Անահիտ Բաշխյանն անդրադառնալով 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ նշեց, որ չնայած երկար ժամանակ է անցել , բայց էլի ասելիք կա: “Արյունով եկավ Ռ. Քոչարյանն, արյունով էլ գնաց, եւ այն, որ մինչ օրս այդ հանցագործությունը չի բացահայտվել` դա ձեռնտու չէ նաեւ գործող իշխանություններին”,-ասաց […]

Չպիտի ձևականության հետևից ընկնել /վիդեո/

”Մենք պետք է ձևավորենք համակարգ, ու դրան շոտ լուրջ ենք վերաբերվենք, դա միայն հանրահավաքով չէ, հանրահավաք հանուն հանրահավաքի անիմաստ է”,-այսօր ՀՀՇ համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով` քաղաքական ուժը չպիտի ձևականությունների հետևից ընկնի: Զրույցի մանրամասները` տեսանյութում:  

Չինացի աղջկա համար դեմք են աճեցրել նրա կրծքին

Հերթական ապշեցնող վիրահատությունն է իրականացվել Չինաստանում: Փոքր տարիքում հրդեհի հետեւանքով տուժած աղջկա համար իր իսկ կրծքին աճեցրել են դեմք, որը հետագայում վիրահատության միջոցով տեղադրվել է նրա դեմքին: 17 –ամյա Սյու Ձյանմեյ ձկնորսի ընտանիքից է: Հրդեհի ժամանակ նրա մոտ գրեթե ամբողջությամբ այրվել են ծնոտը, կոպերը եւ աջ ականջի մեծ մասը: Աղջկա ընտանիքը չի ունեցել միջոցներ աղջկա […]

Իշխանության ներկայուցիչները Վազգենի տուն են գնում

”Ինձ որևէ մեկը չի տեսել իշխանության ներկայացուցիչների հետ որևէ համագործակցության ժամանակ: Չկա որևէ փաստ, որ ես փորձել եմ իշխանության հետ ռեսուրս գտնել: Ես խնդիր էլ չեմ դրել որևէ երկրում որևէ առումով ընդհանուր հայտարարի գալ իշխանության հետ: Մեր խնդիրը եղել է մեկը՝ այս երկրում ժողովրդի քվեով ձևավորել իշխանություն, և այս ժողովուրդը ինքը պետք է տնօրինի ապագան”,-մեկնաբանելով […]

Ո՞ւմ էր ձեռնտու ”հոկտեմբերի 27-ը” /վիդեո/

”Ում էր ձեռնտու. հասարակությունն արդեն իր գնահատականը տվել է: Բոլոր նրանց, ովքեր Վազգենից հետո հագուրդ տվեցին իրենց նյութապաշտական, մարդկային, ամբիցիոզ հակումներին, բոլոր նրանց բախտը բերեց, եթե չասեմ ձեռնտու էր: Դրա հետևանք է նաև այսօրվա Հայաստանը՝ իր անսահման ճոխությամբ ու անսահման աղքատությամբ՛՛,-այսօր ՀՀՇ-ի հիմնադիր համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին` […]

Ո՞վ ես դու .տաջիկ գեներալից հետո ՛՛գցել՛՛ է ազատամարտիկի ընտանիքի՞ն /վիդեո/

Տաջիկ գեներալից 100 հազար դոլար խարդախությամբ շորթելու մեջ մեղադրվող Թամարա Վարդանյանի գործով դատական նիստին հոկտեմբերի 22-ին դատարան ներկայացավ մի կին, որը պնդում էր, թե Թամարայի խարդախության հետեւանքով ազատամարտիկի ընտանիքը հայտնվել է փողոցում: Գայանե Սահակյանը Henaran.am-ին պատմեց հետեւյալը. ”Թամարան խաբել է բոլորին, ՛՛գցել՛՛ է ազատամարտիկի ընտանիքին: Ասել է, թե մեծ հարստություն ունի Մոսկվայում և արտասահմանում, Մարիամը […]

Հարգանքի տուրք Եղեռնի զոհերի հիշատակին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամները Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ջրել է նաեւ 2007 թվականին Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի