8-ամյա դստերն ամուսնացրել է սեփական հոր հետ
Հին եգիպտական թագուհի Նեֆերտիտիի մասին շատերն են լսել, նրա անունն ու հայտնի քանդակը ծանոթ է յուրաքանչյուրին… Ով՞ էր իրականում այս կինը. թագավորի հարեմի բազմաթիվ կանանցից մեկը: |
Նա հայտնի տոհմից էր, սերում էր իր ամուսնուն կերակրող մոր զարմից, ինչը բավականին բարձր պաշտոն էր Եգիպտոսում: Այս երկրում ավանդույթ էր հարազատների, նույնիսկ քույրերի և դստրերի հետ ամուսնանալը: Սա արվում էր “մաքուր արյունը” պահպանելու համար:
Այս պատճառով է ամենազոր փարավոնը կնության առնում Նեֆերտիտիին` իր ստնտուի բարեկամներից մեկին: Նեֆերտիտիի հետ ամուսնանալուց հետո Էխնատոնը մոռացավ իր հարեմի մասին: Նա սիրեց և վստահեց իր կնոջը` դարձնելով վերջինիս իր խորհրդականն ու աջ ձեռքը:
Նեֆերտիտին սիրվեց ժողովրդի կողմից. նրան սկսեցին պաշտել այնպես, ինչպես պաշտում էին փարավոնին: Շատերն էին նախանձում նրան և քննադատում ամուսնուն, որ կնոջը դարձրել է պաշտոնական հարցերի մասնակից: Շատերն էին քծնում Նեֆերտիտիiն, սակայն թագուհին իմաստուն էր և կարողանում էր տարբերել մարդկանց:
Նեֆերտիտին ունեցավ 6 աղջիկ, բայց երկար սպասված արու թագաժառանգը Էխնատոնն այդպես էլ չունեցավ: Իսկ մարդկային կյանքը հին Եգիպտոսում կարճ էր` 28-30 տարի, և փարավոնը ցանկացած պահի կարող էր մեռնել` չունենալով ժառանգորդ: |
Նա սկսում է ելք փնտրել այս իրավիճակից, արու զավակ ունենալու նպատակով հանդիպում է Կիա անունով մի կնոջ հետ: Նեֆերտիտին չի կարողանում ներել դավաճանությունը, ամեն գնով փորձում է վերադարձնել ամուսնուն: Նեֆերտիտին իր 8-ամյա դստերը ամուսնացնում է հոր` Էխնատոնի հետ: Օրենքն այդպիսին էր, սա հին Եգիպտոսն էր …