11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանության ներկայուցիչները Վազգենի տուն են գնում

”Ինձ որևէ մեկը չի տեսել իշխանության ներկայացուցիչների հետ որևէ համագործակցության ժամանակ: Չկա որևէ փաստ, որ ես փորձել եմ իշխանության հետ ռեսուրս գտնել: Ես խնդիր էլ չեմ դրել որևէ երկրում որևէ առումով ընդհանուր հայտարարի գալ իշխանության հետ:

Մեր խնդիրը եղել է մեկը՝ այս երկրում ժողովրդի քվեով ձևավորել իշխանություն, և այս ժողովուրդը ինքը պետք է տնօրինի ապագան”,-մեկնաբանելով լուրերը, թե ինքըպարբերաբար հանդիպում է իշխանության ներկայացուցիչների հետ, ասել է ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները պարբերաբար նրանց տուն են այցելում, Արամ Սարգսյանն արձագանքեց. ”Իշխանության ներկայացուցիչները այցելում են եղբորս՝ Վազգեն Սարգսյանի տուն, որտեղ ապրում են իմ ծնողները: Նրանք Վազգենի հետ անցել են երկար ճանապարհ, և իրենց իրավունքն է գալ Վազգենի տուն: Եվ որևէ մեկը իրավունք չունի նրան այդ տնից դուրս վռնդելու: Ովքեր կգան, բարով գան”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ