04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Միշա Ալոյանը եզրափակիչում է

Ալմա Աթայում այսօր կավարտվի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Կկայանան եզրափակիչ մենամարտերը:

Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչին ոչ ոք չի մասնակցի: Փոխարենը եզրափակիչում է 52(կգ) քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը:
Ալոյանը կիսաեզրափակիչում հաղթեց Թաիլանդի ներկայացուցիչ Չաթչալ Բուտդեի նկատմամբ: 
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նա մրցելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովի դեմ: Վերջինս պայքարից հանել է մեր ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանին: 

Հիշեցնենք, որ Ալոյանը այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն է:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ