02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Յուրի Բախշյանի նոթատետրերից շատ բան է պարզվում /վիդեո/

Հոկտեմբերի 26-ին՝  լրագրողների հետ հանդիպմանը հասարակական գործիչ, Ազգային ժողովի  նախկին պատգամավոր, Յուրի Բախշյանի այրի  Անահիտ Բաշխյանն անդրադառնալով 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ նշեց, որ չնայած երկար ժամանակ է անցել , բայց էլի ասելիք կա:

“Արյունով եկավ Ռ. Քոչարյանն, արյունով էլ գնաց, եւ այն, որ մինչ օրս այդ հանցագործությունը չի բացահայտվել` դա ձեռնտու չէ նաեւ գործող իշխանություններին”,-ասաց նա:

  Տիկին Բախշյանը իր հետ բերել էր ամուսնու նոթատետրերից մեկը: Ըստ այդ գրառումների՝ հասկացվում է, որ  դեռ այն ժամանակ եղել են ներքին ու լուրջ տարաձայնություններ:  “1998-ի փետրվարի 24: Հանդիպում ՀՀ նախագահի հետ: Մեկ այլ գրառման մեջ նշված է, որ ստիպված են ընդունելու ոչ պոպուլյար որոշումներ: Կա գրառում այն մասին, որ 1998 թվականի սեպտեմբերից մինչեւ 1999  թվականի փետրվար ամիսը երկիր չի մտել 60 մլն դոլար”,- ասաց նա: Տիկին Անահիտը դժվարացավ ասել, թե ինչ գումարի մասին է խոսքը, բայց մի բանում ինքը համոզված է, որ Յուրի Բախշյանը պատրաստվել է բարձրաձայնել ի հայտ եկած  ապօրինությունների մասին:

 “Խնդրեմ, նշում է , որ ՀՀԿ-ի համագումարին են պատրաստվել: Յուրա Բախշյանը պատրաստվել է բարձրաձայնել որակյալ  մեծամասնության մասին, կան գրառումներ իշխանությունների մասին եւ ընդգծված է` իշխանությունը սերտաճել է հանցագործ տարրերի հետ: Գրված է` պետք է պատասխան տան բոլորը, ապազգային ողբալի վիճակ, հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ եւ այլ նմանատիպ գրառումներ”,- ասաց նա՝ ավելացնելով, որ հոկտեմբերի 27-ը հստակ ծրագրավորված է եղել:

Տիկին Բախշյանի խոսքով, քաղաքական կամք եւ ուժ է պետք հոկտեմբերի 27-ը բացահայտելու համար:

 “Յուրան շատ լավ հասկացել է, թե ուր է գնում երկիրը եւ որ ռելսերը սխալ ուղղությամբ են ընթանում”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ