17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Խորհրդարան էին եկել Անահիտ Բախշյանն ու Ռիմա Դեմիրճյանը /վիդեո/

Այսօր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 14-րդ տարելիցի օրը, Ազգային ժողովի բակում գտնվող հուշարձան-կոթողին ծաղիկներ դրեցին պատգամավորներ, խորհրդարանի աշխատակիցները:

Մինչ արարողությունը, հուշաքարին առաջին մոտեցան “Ժառանգություն” խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը: Նրանք ծաղիկ դնելուց հետո հեռացան:

Ազգային ժողով էր եկել նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

Վերջինս շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ ամեն տարի հիշում եւ հրավիրում է:

Ըստ նրա,  այս արարողությունը դարձել է ավանդույթ եւ պետք է փոխանցվի սերնդից սերունդ: “ Դա  կվկայի այն մասին, որ հոկտեմբերի 27-ը չունի վաղեմության ժամկետ, միշտ հիշվելու է և չի ներվելու”,-եզրափակեց Ռիմա Դեմիրճյանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ