18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խորհրդարանի ահաբեկչությունից անցել է 14 տարի /վիդեո/

14 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին,  հոգուց բաղկացած զինված հանցախումբը ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ  խորհրդարանի անդամներին:

Զոհվեցի նվարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Վիրավորվեցին պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արմեն Խաչատրյանը եւ Էդմոնդ Ծատուրյանը:

Մեկ օր պատգամավորները որպես պատանդ մնացին դահլիճում:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները:

Ահաբեկիչների պարագլուխ  Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ