Աշխատավարձերի բարձրացմանը կհետևի գնաճը
՛՛Տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք աշխատավարձի բարձրացմանը, ամենևին: Աշխատավարձի բարձրացումը ցանկացած դեպքում դրական քայլ է, ինչքան էլ լինի՛՛,-ԱԺ-ում ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՛՛ նախագծի քննարկմանը հայատարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Միայն թե, ըստ Մանուկյանի` աշխատավարձների բարձրացումը գնաճի պարտադիր հետևանք է ունենալու։ ՛՛Առավել ևս գնաճն ավելի շատ է լինում, երբ աշխատավարձի որոշման և բարձրացման ժամկետը երկար է լինում, և եթե մենք հիմա որոշում ենք կայացնում հուլիսից բարձրացնելու, դա առավել ևս նպաստելու է գնաճի բարձրացմանը։
Եվ այն մոտեցումներում, որ ներկայացվում է, թե չի ազդելու այդ գնաճը խոցելի խավերի վրա՝ ռեալ չէ, մասնավորապես թոշակառուների հարցում այն 15%-ի մասին, որ դուք ասում եք բարձրացրել եք, դա կազմում է ընդամենը 3-5000 դրամ, որը ոչինչ է այն գնաճի դեպքում, որը սպասվում է և անկախ է։
Եվ այն օրենքը, որը դուք քվեարկեցիք և գործազուկներին զրկեցինք անգամ 18 000 դրամից, այդ լարվածությունը նույնպես այս մարդկանց վրա է ավելանալու՛՛,-կարծում է Մանուկյանը։
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ աշխատավարձերի բարձրացման կոնցեպտուալ կոնտեքստը ըստ իրենց հետևյալն է. ՛՛Պետական ապարատը վերջին տարիներին 2-3 անգամ ավելացել է, կրճատեք ապարատը և երկու անգամ կավելանա աշխատավարձը:
Մեր երկրում ստվերը կազմում է 40-60%, բերեք կրճատեք 2 անգամ, աշխատավարձերը կբարձրանան 2-3 անգամ:
Մանուկյանն անդարադարձավ կադրերի արտահոսքին։ ՛՛Կադրերի արտահոսքի մասին եք խոսում՝ այն քաղաքականությունը, որ դուք տանում եք, կոչվում է ՀՀԿ-ի քաղաքականություն և մոտավորապես այն աշխատավարձը, որ դուք բարձրացնում եք, մոտավորպես համընկնում է ձեր կուսակցության քանակի հետ՛՛,-նշեց նա։
՛՛Կոնկրետ օրինակ եմ ասում, 6-7 տարի է դատավորների աշխատավարձը մինչև 1500-2000 դոլար է, ասեք խնդրեմ ավելի կոռումպացված միջավայր, քան դատարաններն են, այսինքն՝ եթե կանխը չկա, և դուք լուծում եք միայն աշխատավարձերի միջոցով, այդպես չի վերանում։ Կոռուպցիան այդպես չի վերանում, վերանում է քաղաքական կամքի միջոցով՛՛,-շեշտեց նա։