26 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչի՞ շուրջ բանավիճեն. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախը հանձնած, Հայաստանի անունից կապիտուլյացիա ստորագրած, երկիրը թուրքական շահերի առջև ծնկի բերած, 5000-ից ավելի զոհեր տված, 150 հազար մարդու տնավեր ու հայրենազուրկ դարձրած, հայ ժողովրդի վզին 13 միլիարդ դոլարի պարտք դրած, միջանցքային տրամաբանությունը ճանապարհի տեղ սղղացնող, չեղած խաղաղությունը ժողովրդի վրա վաճառող միակ մարդը հայտարարում է, թե նախորդ նախագահները վախենում են իր հետ բանավիճեն:
Իրո՞ք:
Ինչի՞ շուրջ բանավիճեն. ինչպես կործանել պատմական հաղթանակներ ու համազգային ձեռքբերումներ ունեցած երրորդ հանրապետությո՞ւնը, թե՞ ինչպես փոխել սահմանադրությունը՝ հակառակորդի պահանջով:
Այսօրվա աղետալի իրավիճակի հետ շաղկապված բոլոր թեմաները քո մենաշնորհն են, հետևաբար ինքդ քեզ հետ կարող ես ազատ բանավիճել: Հատկապես, որ ինչ պետք է այն էլ բանակցել պրծել ես, քո՛ սեփական կետից:
Լավ կանես «Զանգեզուրի միջանցք» խոսույթը համառորեն տարածող Ալիևի, և մյուս երկրների ղեկավարների հետ բանավիճես, մինչև իմփիչմենտի գործընթացը կյանքի կկոչվի»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ