«Իբր», «Ֆեյք», «Վախենում են»․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Իբր», «Ֆեյք», «Վախենում են»
Հոգեբանները վաղուց ապացուցել են՝ մարդը, որ ունի որոշակի էմոցիոնալ, հոգեբանական ֆոն, որպես կանոն խոսում է այն բառերով, այն բաների մասին, որոնք հենց իրեն են բնութագրում։ Այդ բանն անում են ենթագիտակցորեն, դա գալիս է իրենց ներքին մտքերից, ապրումներից, տվայտանքներից, քանի որ էդ կարգի մարդիկ իրենք իրենց էգոյից այն կողմ այլ բան չեն ուզում ճանաչել, իրենք իրենց եսակենտրոն մտքերով եւ արարքներով հենց ապացուցում են, որ իրենց բերանից դուրս թռած բառերը եւ բնութագրիչները հենց իրենց դիմանկարն են ամբողջացնում։
Հիմա գամ էս մեր «իբր» վարչապետին․
ՀՀ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին սա արդեն քանի տարի, 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո ավելի «ջանասիրաբար» հրավիրում է իր հետ բանավեճի։ Բոլոր նախագահներն էլ իրենց պատասխաններով այդ մարդուն ցույց են տվել իր տեղը, բայց սա չի հանդարտվում։ Եւ, գի՞տեք ի՞նչու, որովհետեւ ինքը , հենց ինքը, իրոք՝ «իբր» վարչապետ է եւ ինքը դա գիտի բոլորից լավ, ինքը բոլորից լավ գիտի, որ դրածո եւ թշնամու բոլոր պահանջները վախկոտի պես կատարողն է։
Չի հանդարտվում, որովհետեւ վախենում է, վախենում է իր վաղվա համար, վախենում է իրական կյանքում/տեսեք դրա ախռանիկների թիվը, զրահապատ մեքենաները, նայեք դեմքին, մեկ-մեկ նայեք, այնտեղ վախից բացի այլ բան տե՞սնում եք/։ Նրա այս անվերջ «հրավերը» իր հետ բանավիճելու ունի իրեն հատուկ «շուստրի» նպատակ, ավելի հստակ՝ նպատակներ․
ա․ուզում է իր ընկած վիճակը դրանով բարձրացնել, իբր տեսեք-տեսեք եկան, ինձ հավասարի պես ընդունեցին, բանի տեղ դրեցին, քանզի, ով-ով, ինքը հաստատ, ամենալավը գիտի, թե որքան ընկած է, եւ երկրի ներսում մեր ժողովրդի աչքում եւ դրսում՝ արտաքին խաղացողների աչքերում։
բ․ուզում է ոտք մեկնել Արցախն ազատագրած, Հայաստանն ու Արցախը շենացրած, երկու հայկական պետականություն ստեղծած ու պահած, իրական, մշտական խաղաղության համար կռիվ տված՝ դիվանագիտական եւ մարտի դաշտերում, հայ մարդու արժանապատվությունը բարձրացրած բոլոր երեք ղեկավարների հետ, երազում է հավասարվել բոլոր երեքին, այս «իբր» վարչապետը, իր «Ֆեյք» դուխով, իր «վախերով», իր երազախաբություններով։ Ով-ով, ինքը վստահաբար գիտի, որ կզած վիճակից մեջքի ցավերը ուժեղանում են ու անտանելի են դառնալու շուտով։
գ․եւ վերջինը՝ իր էս «բանավեճի հրավերների» ռոլիկները նախընտրական շրջանում տիրաժավորելու է ու տարածելու , հույսով, որ մի բուռ դեռ իր կողքին մնացածներ կհիանան եւ կաղաղակեն։
Հ․Գ․ Հարգելի նախագահ Տեր-Պետրոսյան, հարգելի նախագահ Քոչարյան եւ հարգելի նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ, որ դուք եղաք եւ կաք մեր երկրի իրական, արժանապատիվ, հաղթած, երկիրը շենացրած, Արցախն ազատագրած, հայի մեջքը շտկած պետական-քաղաքական գործիչներ»։