08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

՛՛Հոկտեմբերի 27՛՛-ի գործով դատապարտյալի վիճակը կտրուկ վատացել է. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Մեր տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՛՛Հոկտեմբերի 27՛՛–ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը, պետք է փոխվի նրա սրտի փականը, որը կարող է իրականացվել լուրջ վիրահատական միջամտության արդյունքում։  Ըստ Էդիկ Գրիգորյանի ազգականների, վիրահատության համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ, սակայն եւ Կալանավայրերի վարչությունը, եւ Առողջապահության նախարարությունը հրաժարվում են նման […]

Գերմանիան չի շտապում հաստատել Վահան Հովհաննիսյանի ագրեմանը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Հայաստանի հանրապետությունը կարծես թե հերթական մերժումն է ստանում Եվրոպայից։ ՛՛Հժ՛՛–ին հայտնի է դարձել, որ Գերմանիան չի շտապում հաստատել Աժ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ագրեմանը։ Հիշեցնենք, օգոստոսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիայում, նրա արգրեմանի հարցումն արդեն ուղարկվել էր։  Չի բացառվում, իհարկե, որ ձգձգման պատճառը թուրքական լոբին […]

Իշխան Զաքարյանին հաշված օրեր են մնացել. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ հաշված օրեր են մնացել 2007 թվականի նոյեմբերից Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին: Թերթի տեղեկություններով՝ արդեն իսկ հստակեցվել է, որ Իշխան Զաքարյանը չի շարունակի պաշտոնավարումը: Նրա եւ հավանական թեկնածուի հարցը, թերեւս, կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստերից մեկում: Խոսվում է, որ ամենահավանական թեկնածուն ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանն […]

Նախկին քաղաքապետի բնակարանը գրավից հանել են. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի բնակարանը, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրավ էր դրել իր եւ մի շարք այլ պաշտոնյաների բնակարանների հետ, այլեւս ազատված է գրավից: Այս մասին թերթին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: ՛՛Նույն աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս Բաբայանը, ով երկար ժամանակ բացակայում […]

Ի՞նչ է պատրաստվում անել Զարուհին Հովիկ Աբրահամյանի հետ

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացնելու ոչ միայն ԵԽԽՎ-ին, այլև համապատասխան այլ մարմիններին՝ ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում չընդգրկելու վերաբերյալ: ՛՛Տարբեր ատյաններ կներկայացվեն համապատասխան դիմումներ, բողոքներ, որովհետև սա ոչ միայն հակասում է ԵԽԽՎ-ի կանոնակարգին, որովհետև կանոնակարգը միանշանակ ասում է, որ պետք է արդարացված ներկայացված լինեն քաղաքական ուժերը, իսկ տվյալ պահին […]

Բանաստեղծուհին տրվել էր լեսբիական սիրուն` քնում էր աշակերտուհիների հետ

Կին գրողներ եղել են դեռևս մեր թվարկությունից առաջ, սակայն դժվար է պատկերացնել, որ սերը երկու կանանց միջև գովերգվել է: Խոսքը Սաֆոյի մասին է. նա կարճահասակ կին էր, ոչ գրավիչ արտաքինով, սակայն ուներ մեծ, փայլուն աչքեր, որոնք գրավում էին զրուցակցին: “Կրքոտ Սաֆոն”, ինչպես անվանում էին նրան ժամանակակիցները, ծնվել է Լեսբոս կղզում, սովորել է հետերաներյի դպրոցում, որտեղ […]

Վաճառքի են հանվել տղամարդկանց հավատարմությունն ապահովող սարքեր /ֆոտո/

Լաս-Վեգասում վերջերս կայացած ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են հատուկ սարքեր, որոնք օգնում են ապահովել տղամարդկանց հավատարմությունը: “Հավատարմության գոտիները” թույլ են տալիս կողպեքով փակել տղամարդկանց սեռական օրգանը, հետեւաբար կանանց դավաճանել նրանք չեն կարող: Սարքն այնպես է պատրաստված, որպեսզի տղամարդիկ կարողանան հոգալ բնական կարիքները:  “Հավատարմության գոտիները” արժեն 150 դոլար:

Սեյրան Օհանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հոկտեմբերի 21-23-ը Բրյուսել կատարած այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ: Մասնավորապես` տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ամփոփել են վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել են […]

Կխնդրեի՝ Փոստանջյանին իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի … փոխադարձ մեղադրանքներ

՛՛Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Փոստանջյանի հայտարարությունը, թե իրեն ԵԽԽՎ կազմից հեռացնելու որոշմանը կողմ են եղել Լեւոն Զուրաբյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Ես կրկին խնդրում եմ, որ Փոստանջյանն իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի՛՛,-հավելեց Զուրաբյանը:  ՛՛Խորհրդակցության ժամանակ ներկայացվել է կարգը, որի վերաբերյալ ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի